Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սուր շնչառական հիվանդությունների աճը բժիշկները պայմանավորել են սեզոնային գործոնով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հունվարի 9- ին և 10-ին քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Ինչպես  տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դա պայմանավորված է վերջին օրերին բնակչության շրջանում նկատվող սուր շնչառական հիվանդությունների թվի որոշակի աճով:

Տեղերում իրավիճակին ծանոթանալու համար Երևանի քաղաքապետարանի ենթակայության բժշկական հաստատություններ, ինչպես նաև «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը քաղաքապետի տեղակալին նախ ներկայացրել է դեկտեմբերի 31 –ից մինչև հունվարի 7 –ը պոլիկլինիկաներ դիմած քաղաքացիների  վիճակագրությունը: Ըստ վիճակագրության` հետազոտվել է  915 քաղաքացի, իսկ շտապ օգնության ծառայության  կողմից սպասարկվել է շուրջ 6  հազար 800 կանչ, որից 1150-ի դեպքում քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց:

Քաղաքապետի տեղակալը շրջայցի ընթացքում հանդիպել է բուժհաստատությունների ղեկավարների և աշխատակազմերի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել հատկապես սուր շնչառական հիվանդություններով դիմած քաղաքացիներին ցուցաբերվող օգնության, հետագա բուժման և տնային կանչերի իրականացման ընթացքով: Ինչպես բուժհաստատությունների ղեկավարները, այնպես էլ մասնագետները վստահեցրել են, որ չնայած սուր շնչառական հիվանդությունների որոշակի աճին, ներկայում համաճարակային կամ, առավել ևս, խուճապի մատնվելու որևէ հիմք չկա և իրավիճակը միանգամայն վերահսկելի է: Բուժհաս տատություններում ապահովված է անհրաժեշտ բոլոր հետազոտությունների մասնագետների ներկայությունը: Առանձին բուժհաստատություններում այս օրերին արձանագրված ցուցանիշները ուղիղ համեմատական, երբեմն էլ անգամ ցածր են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից: Իսկ սուր շնչառական հիվանդությունների որոշակի աճը տարվա այս ժամանակահատվածում բժիշկները պայմանավորել են սեզոնային գործոնով: Այդուհանդերձ, քաղաքապետի տեղակալը բուժհաստատությունների տնօրեններին և բժիշկներին հանձնարարել է հնարավորին արագ արձագանքել ցանկացած քաղաքացու խնդրին , իրականացնել բարեխիղճ և պատշաճ սպասարկում և հետամուտ լինել նրա լիարժեք ապաքինմանը:

Դավիթ Օհանյանը այցելել է նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ ծանոթացել է նաև այլ հիվանդությունների ախտանիշներով ստացիոնար բուժում ստացող հիվանդների բուժման դինամիկային: Քաղաքապետի տեղակալը բոլոր բուժհաստատություններում զրուցել է հիվանդների և նրանց հարազատների հետ, քաջառողջություն մաղթել, նաև հորդորել՝  ցանկացած գանգատի դեպքում դիմել բժիշկների օգնությանը և չզբաղվել ինքնաբուժմամբ: Քաղաքապետի տեղակալը  վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատությ ուններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով:

 

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ Ղազարյան