Իսպանացի բժիշկներն անվճար վիրահատություններ են կատարել Գավառ և Բերդ քաղաքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻսպանացի բժիշկների թիմը Գավառ և Բերդ կատարած վիրաբուժական այցն ամփոփել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմամբ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Վիրաբույժները մայիսի 7-13-ը երեք տասնյակից ավելի անվճար վիրահատություններ են կատարել բնակիչների շրջանում` տարբեր պաթոլոգիաների բուժման համար:
Այցն իրականացվել է Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, «ԱՄԱԴԵԱ» բժշկական ասոցիացիայի և տեղի բժշկական կենտրոնների համագործակցությամբ:
Անահիտ Ավանեսյանը բժիշկներից հետաքրքրվել է առաքելության իրականացման արդյունքներով, կարևորել համագործակցությունը, ծառայությունների հասանելիությունն ու մասնագետների միջև փորձի փոխանակումը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



