Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տեղական ակտիվ խմբերը զարգացնում են իրենց համայնքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ն պիլոտային ձևով գործարկել է «Տեղական դերակատարների զորեղացում՝ հանուն զարգացման» ծրագիրը Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում: Շիրակում այն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից (նաև վերջինիս մասնակի համաֆինանսավորմամբ. 4 մլն 496 հազար 717 եվրո ընդհանուր բյուջեից 1 մլն-ը՝ Ավստրիական զարգացման գործակալության ներդրումն է), իսկ Լոռու և Տավուշի մարզերում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ Պարենի համաշխարհային կազմակերպության հետ համատեղ: 

«Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» (LEAD՝ Local Empowerment of Actors for Development for Shirak) ծրագրի շրջանակներում ստեղծվել են երեք տեղական ակտիվ խմբեր, որոնք միավորում են Շիրակի մարզի 47 գյուղական համայնքներ: Շիրակի հյուսիսում 21 գյուղերի միավորմամբ ստեղծվել է «Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խումբը (ՏԱԽ), Գյումրուց 20 կմ հեռավորության վրա գտնվող 18 գյուղեր կազմել են «Կենտրոնական Շիրակ» ՏԱԽ-ը, հարավային 8 գյուղերի միավորումից էլ ստեղծվել է «Արագած հովիտ» ՏԱԽ-ը:

LEAD-ի պարագայում մեկից ավելի գյուղական համայնքների միավորմամբ խոշորացված բնակավայրերն են ներգրավվում ծրագրի մեջ. նպատակը՝  հնարավորինս շատ գյուղեր ներառել այս գործընթացի մեջ: Համայնքները միավորվում են տնտեսական, մշակութային հիմքով, որոշակի զարգացվածության մակարդակով, բնակչության թվով: Արդյունքում կազմավորվում է ՏԱԽ-ը. այն հանրային, մասնավոր, բիզնես ոլորտների, ՏԻՄ-երի և քաղհասարակության կառույցների գործընկերություն է՝ յուրաքանչյուր ոլորտից 1/3 ձայների համամասնությամբ: Ձայները հավասարազոր են, որևէ ոլորտ գերազանցություն չունի, որ ինչ-որ օրակարգ առաջ տանի. սա ՏԱԽ-ի առանձնահատկություններից է: 

«Առաջին կարևոր բաղադրիչը LEAD-երի շրջանակում, որ պետք է շեշտել, գործընկերությունն է: Ու ՏԱԽ-ը՝ որպես այդպիսի միավոր, տարածքի զարգացման համար յուրահատուկ միջավայր է: Այլ նման գործընկերություն չկա, որ միավորի ամենատարբեր խմբերի և ունենա միասնական հարթակ: Նույն ՔՀԿ ներկայացուցիչները կարող են օգնել բիզնեսին, կամ բիզնեսը՝ ՔՀԿ-ին, ՏԻՄ-ի հետ համագործակցեն: Սա արդեն ծրագրի կարևոր ձեռքբերումներից է, որովհետև LEAD-երի հիմքում ՏԱԽ-ն է, առանց որի գոյություն չունի LEAD, հետևաբար ծրագրերն էլ գոյություն չեն ունենա: Ինչքան ուժեղ, կայացած լինի ՏԱԽ-ը, համայնքներում իրականացվող ծրագրերն էլ շատ կլինեն: Մենք ասում ենք՝ ՏԱԽ-ն այն տարածքն է, որտեղ ճիշտ գաղափարը հանդիպում է ճիշտ գումարին»,-ասում է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզու» ծրագրի հաղորդակցության պատասխանատու Հասմիկ Տոնապետյանը:

ՏԱԽ-ի ձևավորումից հետո հաջորդ քայլը ռազմավարության մշակումն է, որը պարտադիր պետք է արվի մասնակցային ձևով: Այն մշակվում է՝ ելնելով տարբեր ֆոկուս խմբային քննարկումներից, փորձագետների հետ քննարկումներից, արդյունքում բնակիչները որոշում են, թե ինչ ուղղությամբ են ուզում, որ իրենց համայնքը զարգանա: Մարզերն ունեն իրենց մարզային զարգացման ռազմավարությունները, ՏԱԽ-ի ռազմավարությունն ավելի կոնկրետացված է: Եթե գյուղատնտեսությունը մարզի զարգացման առաջնահերթություններից է, ապա ՏԱԽ-ի պարագայում գյուղատնտեսության որոշակի ոլորտներ են առանձնացվում, որոնց շրջանակում էլ տրամադրվում են Ծրագրով նախատեսված դրամաշնորհները: ՏԱԽ-ի անդամությունը պարտադիր պայման չէ դրամաշնորհի դիմելու համար, բայց պարտադիր է ՏԱԽ-ի աշխարհագրության մեջ բնակվելը կամ այնտեղ գործունեություն ծավալելը: 

«Ինչու դրսի մարդիկ չեն կարող մուտք գործել այս աշխարհագրական տարածք, սա կարելի է մյուս կողմից էլ դիտարկել՝ իսկ ինչու ֆինանսավորել ոչ տեղացուն: Երբ խոսում ենք գյուղի զարգացման մասին, ասում ենք, որ հիմքում մարդն է՝ առաջին հերթին: Նա, որն ապրում է այդ գյուղում, որի ամենօրյա աշխատանքն ուղղված է գյուղի զարգացմանը: Հետևաբար՝ առաջնահերթությունը տեղացի դերակատարներին հզորացնելն է՝ նաև այս ծրագրի միջոցով: Եթե գյուղի ընտանիքն ունի գաղափար՝ կաթնամթերք վերամշակելու, առաջնահերթ է այդ ընտանիքին օգնելը, քան բիզնեսմենի կամ անհատի, որ կարող է գալ դրսից: Բիզնեսները, որոնք մտածում են մտնել ինչ-որ տարածք և այնտեղ աշխատել, արդեն ունեն միջոցներ, հետևաբար՝ ազդեցության իմաստով դրամաշնորհային ծրագիրն ուղղված է աջակցելու տեղացի դերակատարներին, որ կարողանան իրենց համայնքի կյանքում մի բան փոխել իրենց աշխատանքով: Սա մեզ համար առանցքային մոտեցում է»,-ասում է Հասմիկ Տոնապետյանը:

Դրամաշնորհներով հատկացվող աջակցությունները 5 հազարից 35 հազար եվրոյին համարժեք դրամ են կազմում: Ֆինանսավորվում են գաղափարներ, որոնք համապատասխանում են ռազմավարության գերակա ուղղություններին: Ռազմավարությունն ինքնին գծում է այդ շրջանակը, թե որ ուղղությամբ ներկայացվեն ծրագրերը: «Արագած հովիտ» ՏԱԽ-ում որպես առաջնահերթ ուղղություն՝ ռազմավարական զարգացման համար նորարարական կրթությունն է ընտրվել՝  գրադարանների, խաղահրապարակների, այլընտրանքային հետաքրքիր մոդելների մշակմամբ, «Հյուսիսային ուղի» ՏԱԽ-ի համար՝ արկածային տուրիզմը: Այսինքն՝ եթե մեկը ցանկանա հյուրանոց կառուցել տարածաշրջանում, որն արկածային տուրիզմի մեջ չի մտնում, ֆինանսավորում չի ստանա, որովհետև ծրագրի նպատակը համայնքի զարգացումն է: ՏԱԽ-ի գործունեության ուղղություններից մեկը նաև համայնքային արժեքները, յուրահատկությունները հետաքրքիր ձևով ներկայացնելն է: Տեղացիների, փորձագետների և ազգագրագետների համագործակցությամբ գյուղերում հետազոտություններ են անցկացվելու՝ վերհանելու հետաքրքիր ավանդույթները, որպեսզի դրանց հիման վրա ունեցած մոտեցումները մի քիչ նորարար կերպով փորձեն ինտեգրել մերօրյա իրականությանը:

«Նորարարություն կոչվածը հայտնագործությունը չէ, այլ եղածի, մեր հին ավանդույթների մի քիչ չսպասված, «մի պտղունց զարմաք» ավելացված՝ մի նոր մոտեցումով մատուցումը: Մեր նպատակը զարգացումն է, բայց այն չի կարող լինել, եթե վերցնենք օտար մոդելներ, որոնք ոչ մի աղերս չունեն մեր իրականության հետ: Հետևաբար՝ ծրագրի հաջող իրականացման համար մեր խնդիրն է եղել է եվրոպական մոդելի հայկականացումը: Գործընկերության գաղափարը, որն ամփոփված է ՏԱԽ-ի մեջ, նախ գոյություն է ունեցել մեր իրականության մեջ, և շատ ուրախացանք, որ կարողացանք գտնել խաբուխազի օրինակը, որ շատ սիրուն մշակույթ է մեզանում, և մինչև հիմա էլ տարածված է որոշ գյուղերում:

Հատկապես ձմռան ամիսներին, երբ  կովերի կաթը քչանում է, մարդիկ չեն կարողանում կաթից պանիր, կարագ պատրաստել, հարևաններով հավաքվում են և ամեն օր իրենց կթած կաթը տալիս են նրանցից մեկին, ու նա արդեն այդ քանակի շնորհիվ կարողանում է մթերք պատրաստել: Սա նույն LEAD-ի գաղափարն է. անկախ նրանից՝ ինչ ռեսուրս է, խաբուխազի դեպքում կաթն է, որ տալիս ես մեկ ուրիշին, տաս օր միայն տալիս ես, վերջում դու ես վերցնում և կարողանում ես քո կարիքները հոգալ: LEAD-ի պարագայում էլ այդ գործընկերության հիմքում ինչ ռեսուրս էլ լինի՝ տարածքի վերաբերյալ գիտելիք, ֆինանսական ռեսուրս, կապեր. այդ բոլորի միավորումն է մեկ հարթակում, որը կարող է ծառայել տվյալ համայնքի, տվյալ տարածաշրջանի գյուղերի համախմբի, տեղական ակտիվ խմբերի զարգացման համար: Սա առանցքային փիլիսոփայությունն է ծրագրի, որ այսքան ժամանակ փորձում ենք առաջ տանել»,- ասում է Հասմիկ Տոնապետյանը:

Ամասիայի բնակիչ Հարություն Հարությունյանն արդեն 1,5 տարի է՝ ներգրավված է «Հյուսիսային ուղի» ՏԱԽ-ի աշխատանքներում և հնարավորություն ունի ազդելու համայնքի վերաբերյալ շատ որոշումների կայացման վրա: «Հենց էությունն այն է, որ լսվում է ամենացածր կանգնած բնակչի ձայնը, այսինքն՝ ոչ թե որոշումն ամենավերևում է կայացվում ու իջնում  ներքև, այլ ներքևից է փոխանցվում վերև»,-ասում է Հարությունը: «Հյուսիսային ուղի» ՏԱԽ-ի երեք ռազմավարական ուղղություններից՝ գյուղատնտեսություն, կրթություն, զբոսաշրջություն, Հարությունն ընտրել է վերջինը՝ ձմեռային զբոսաշրջության վերաբերյալ իր բիզնես գաղափարի ներկայացմամբ, որն արդեն հաստատված է: Ծրագրի ֆինանսական աջակցությամբ, (17 մլն 264 հազար դրամ ընդհանուր բյուջեից 13 մլն 518 հազարը դրամը LEAD for Shirak-ն է տրամադրում,  3 մլն 746 հազար դրամը դրամաշնորհառուն է ներդնում), Ամասիա բնակավայրից 1 կմ դեպի հյուսիս՝ Արփի լիճ տանող ճանապարհին, անտառի հարևանությամբ, կառուցվում է սպորտային համալիր:

Հարությունը մի քանի տարի աշխատել է Շիրակի մարզի զբոսաշրջության ոլորտում: Ամբողջ ընթացքում փորձել է ինչ-որ քայլեր անել՝ նաև հենց հյուսիսում ինչ-որ բան փոխելու համար: Հիշում է՝ փոքր թեմատիկ տուրեր էին կազմակերպում Ամասիայում՝ 3-4 սնոուբորդով, 2-3 կայակներով, հին ձյունագնացներով: Չունեին կենտրոն, որտեղ մարդիկ կարողանային տաքանալ, հագուստը փոխել, որտեղ կարողանային սպորտային գույքը պահել: Այմմ ծրագրի աջակցությամբ կառուցվող կենտրոնից արշավներ են կազմակերպվելու, նաև սպորտային գույք է ձեռք բերվելու, օրինակ սնոուբորդներ՝ անհրաժեշտ բոլոր պարագաներով:

Այս բիզնես նախագծում հիմնականում ներքին տուրիզմի վրա է շեշտը դրվում, սպառողների շուկան էլ Գյումրիի հետ է կապվում, Գյումրի եկող մարդկանց հոսքի, որոնց մեծ մասը հայաստանցի ներքին զբոսաշրջիկներն են: Հաճախորդները հիմնականում երիտասարդներն են լինելու, քանի որ ակտիվ արկածային ծառայություններ են լինելու: Հարությունի կանխատեսմամբ՝ եթե մինչև վերջ հասցնեն կայացնել, ամսական 200-300 հոգի հաճախորդ կունենան:

Խոսելով իր բիզնեսի սոցիալական ազդեցության մասին՝ Հարությունն ասում է. «Մեծ ներգրավվածություն է ապահովում բնակավայրին: Ամեն ինչ չէ, որ մենք ենք մատուցելու, օրինակ՝ մեկն իր ձյունագանցներն է վարձակալության տրամադրելու, մյուսները ներգավվելու են որպես աշխատակիցներ: Նախապատվությունը տրվելու է հենց տեղացիներին. տեղացին տարածքը լավ գիտի, ինքը կարող է լինել լավ զբոսավար, լավ ուղեկցորդ, օրինակ՝ նույն կայակներով թիավարության ժամանակ: Ի դեպ այդ գաղափարն ստեղծվել է գետից, քանի որ ունենք Ախուրյան գետը, այն օգտագործելու տարբերակներ էին պետք. առաջացավ կայակների գաղափարը: Սկսում են Կարպի լճի մոտից՝ Բերդաշեն գյուղից, հասնում Ամասիա՝ այդ ընթացքում ընդգրկելով նաև հարակից համայնքները՝ Աշոցքը, Սեպասարը, որոնք գետի ճանապարհի վրա են,-ասում է Հարությունն ու ամփոփում,-Բայց ամենաշատը, որ ես կարևորում եմ, զուտ անձնական օրինակն է, որ համայնքում կարելի է ինչ-որ բան ձեռնարկել ու իրականացնել, և նաև, որ տարածաշրջանն ենք հանրայնացնում»:

Հովիկ Պապիկյանը Շիրակի Հացիկ գյուղից է, 25 տարի զբաղվում է մեղվաբուծությամբ: Հայաստանում առաջին մեղվաբույծն է՝ օրգանական մեղրի բիոդինամիկ («բնությանը մոտ») մշակմամբ, որի առաջին նախապայմանը մոմի մաքրությունն է: Մոմաթերթ ընդհանրապես չի օգտագործվում, մեղուն ինքն է գործում մեղրահացերը, ինչպես վայրի բնության մեջ: Այժմ ԵՄ ֆինանսավորմամբ (մոտ 16 մլն դրամի ֆինանսական աջակցությամբ) Հովիկ Պապիկյանը մեղվաբուծությանը զուգահեռ  գինու արտադրամաս է հիմնում, գինեգործությամբ է զբաղվելու՝ մեղրի հումքով: Հայաստանում մեղրի գինու մի քանի արտադրողներ կան, Շիրակում ինքն առաջինն է լինելու այս արտադրությամբ: «Քանի որ մեղվաբուծության զարգացման ամենագլխավոր խնդիրը մեզ մոտ մեղվամթերքի սպառման խնդիրն է, մեղրը դժվար իրացվող մթերք է, մեղվաբուծության հետ համատեղ որոշեցինք նաև գինեգործությամբ զբաղվել: Չմոռանանք, որ առաջին ոգելից խմիչքը մարդկության կողմից պատրաստվել է մեղրից: Ընտանիքում մեզ համար միշտ պատրաստել ենք, միշտ ունեցել ենք մեղրի գինի: Իսկ այս ծրագրի շնորհիվ ես մեղր արտադրողից կդառնամ մեղր մթերող, վերամշակող»,-ասում է Հովիկ Պապիկյանը: 

Սկզբնական հումքն իր մեղվանոցից է լինելու: Սարքավորումներով, որ նախատեսում է ձեռք բերել, հնարավոր կլինի տարեկան մինչև 20 հազար շիշ գինի ստանալ: Այս ծավալներին հասնելուց հետո արդեն հումքի մթերման կարիք կլինի, որն առաջնահերթ կարգով հավաքելու է իր և հարակից համայնքների բնակիչներից: «Ովքեր գյուղաբնակ են, հարմար պայմաններ ունեն և սեր ունեն մեղվաբուծության հանդեպ, ես կարող եմ իմ տեխնոլոգիաները, իմ փորձը սովորեցնել, որ կարողանան մեղրի մշակմամբ զբաղվել և մթերքի իրացման խնդիր չեն ունենա, ես կմթերեմ իրենց մեղրը: Զինվորական թոշակառուներին իրենց աշխատանքը տանը թեթևացնող տեխնոլոգիաներ կսովորեցնենք, ուսուցում էլ կկազմակերպենք նրանց համար»,-հետագա ծրագրերից է խոսում Հովիկ Պապիկյանը:

Իր անհատական բիզնեսով նա նպաստելու է իր և հարակից համայնքների զարգացմանը: Հեռահար նպատակներում գաղափար ունի նաև հյուրատուն հիմնելու, որտեղ օգտագործվող գյուղմթերքը (կաթ, պանիր, մածուն, լավաշ) դարձյալ գնելու է համագյուղացիներից, աշխատողները նույնպես իր համայնքի բնակիչներն են լինելու: Գինու արտադրությանը զուգահեռ կավե տարաների արտադրություն է ունենալու նաև՝ հայկական զարդանախշերով՝ այս աշխատանքներում էլ ընդգրկելով  ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց: «Գինու տուրիզմը մեծ թափ է հավաքում հիմա, տուրիստական գործակալությունների հետ եմ համագործակցելու, որ զբոսաշրջիկներ հրավիրեմ այստեղ, ովքեր հետաքրքրված են օրգանական արտադրության մեղրով և գինով: Գինու պատրաստման գործընթացին կծանոթանան, գինու, մեղրի հյուրասիրության կմասնակցեն: Մեր ապրանքն այդպես կներկայացնենք: Գյումրիում որ զբոսաշրջիկները գալիս զբոսնում են, իրենց ավելի հետաքրքիր կլինի քաղաքի հյուրանոցների փոխարեն գալ գյուղի հյուրատանը մնալ: Նաև հյուրատան միջոցով մարդկանց ներհոսք կլինի այստեղ: Իսկ գյուղ որ արդեն մարդիկ գան, աշխուժություն կստեղծվի: Բոլոր գաղափարներս իմ գյուղի հետ են կապված: Ես մնալու եմ իմ տանը և  զարգացնելու եմ իմ համայնքը»,-ասում է Հովիկ Պապիկյանը:

Ադրինե Թորոսյան 

«Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը