Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այլ երկիր բանկային փոխանցում անելու պատրվակով առանձնապես խոշոր չափերով խարդախության սխեմա է պարզվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ բացահայտվել է  օտարերկրյա քաղաքացիների կողմից իրենց համերկրացիներից կամ ՀՀ քաղաքացիներից համապատասխան երկիր փոխանցում կատարելու պատրվակով առանձնապես խոշոր չափերով խարդախություններ կատարելու հանցավոր մեխանիզմ։

Մասնավորապես, քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ կիրառվող պատժամիջոցների պայմաններում կոնկրետ երկիր դոլարային արտարժույթով փոխանցում կատարելու դժվարություններ ունենալու պայմաններում անձինք, այդ թվում նաև՝ Հայաստանում գտնվող տվյալ երկրի քաղաքացիները, տեղեկանում են, որ Երևան քաղաքում գործում է տվյալ երկիր գումարների փոխանցումով զբաղվող գրասենյակ։ Դիմելով վերջինիս տնօրեն ներկայացող՝ տվյալ երկրի քաղաքացի հանդիսացող անձին՝ վստահում են նրան իրենց պատկանող տարբեր չափերով գումարները՝ տվյալ երկրում գտնվող՝ իրենց կողմից նշվող անձանց հաշվեհամարներին փոխանցելու նպատակով։ Որպես գրասենյակի ներկայացուցիչ ներկայացող անձինք առաջին անգամ պատշաճ կերպով կատարում են փոխանցումը, որից հետո, վստահելով վերջինիս՝ նույն անձինք երկրորդ անգամ են փոխանցումն իրականացնելու նպատակով խոշոր չափերով գումար տրամադրում նրանց։ Սակայն օգտագործելով վերջիններիս մոտ ձեռք բերած վստահությունը, ստացած գումարները չեն փոխանցում համապատասխան հաշվեհամարներին, խաբեությամբ տիրանում են տուժողների գումարներին՝ վերջիններիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչը, 2021թ. հոկտեմբերին, գրասենյակի տնօրենի կողմից 20.000 ԱՄՆ դոլարը այլ երկրում գտնվող իր հարազատին փոխանցելուց և նրա նկատմամբ վստահություն ձեռք բերելուց հետո օրեր անց ևս 50.000 ԱՄՆ դոլար գումար է տվել նրան՝ նույն եղանակով փոխանցում կատարելու համար։ Որոշ ժամանակ անձը գրասենյակի «ՎոթսԱփ» համարից ստացել է բանկային փոխանցման 2 կտրոնի նկար, ըստ որոնց, իբր, նրա անվամբ փոխանցվել է 28.000 ԱՄՆ դոլար: Սակայն բանկում նրան հայտնել են, որ ներկայացրած կտրոններով փոխանցում չի կատարվել: Պարզաբանումներ ստանալու համար դիմել է գրասենյակի տնօրեն ներկայացած անձին, ով տեղեկացրել է, որ աշխատողը, վերցնելով գումարները, փախել է:

Մեկ այլ դեպքում, 2022թ. մայիսին, օտարերկրացի անձը, նախապես ծանոթանալով ՀՀ-ից գումարների փոխանցմամբ զբաղվող վերոնշյալ անձի հետ, 2022թ. ապրիլին նրանց է տրամադրել 3000 ԱՄՆ դոլար, որը նույն օրը փոխանցվել է իրենց կողմից նշված հաշվեհամարին:

Վստահություն ձեռք բերելով այդ անձի նկատմամբ՝ օտարերկրացի քաղաքացին նրան է վստահել ևս 42.600 ԱՄՆ դոլար գումարի փոխանցումը։ Սակայն վերջինս, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, օգտագործելով վստահությունը, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու նախնական դիտավորությամբ, վերցված նշված գումարը չի փոխանցել և խաբեությամբ տիրացել են դրան։

Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա որպես գրասենյակի տնօրեն հանդես եկած անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին (2 դրվագ)։ Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է կալանքը:

Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, այդ մասով հայտարարվել նախաքննության ավարտ և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Որպես գրասենյակի աշխատակից հանդես եկած անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և հայտարարվել հետախուզում:

Հաշվի առնելով, որ ՀՀ-ում գտնվում են տվյալ երկրի քաղաքացի հանդիսացող բազմաթիվ անձինք, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների կողմից տվյալ երկրի քաղաքացիների հետ ունեցած գործարար կապերը՝ ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է ձեռնպահ մնալ զարտուղի ճանապարհով և մեխանիզմներով, անվստահելի անձանց միջոցով նման գործարքներ իրականացնելու փորձերից և այդ կերպ խարդախության զոհ դառնալու հեռանկարից։ 

Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները