Փրկարարները քաղաքացի Հ․Ե․-ին պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 16-ին, ժամը 18:45-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մատիշյան փողոցի տներից մեկի տանիքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացի Հ․ Ե․-ին (ծնված 1972 թ․) պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ»,- ասված է հաղորդագրության մեջ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



