Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Զարմանում եմ, թե ոնց եմ դիմանում, ապրելու ուժ թոռնիկներս են տալիս». Ենոք Դավիդյանն անմահացել է Քարվաճառում՝ հոկտեմբերի 1-ին․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ենոքն աշխույժ երեխա էր դեռ փոքր տարիքից: Ուսուցիչները միշտ ասում էին՝ ամբողջ դասարանին ծիծաղեցնում է, ինքը խելոք ու հանգիստ նստում, իբր ոչինչ էլ չի եղել: Ամեն տեղ իրեն շատ էին սիրում ու հարգում: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Այնքան դրական կողմեր ուներ իմ տղան, որ չգիտեմ էլ, թե որ մեկը նշեմ: Ենոքն ինձ երբեք մենակ չէր թողնում, երբ ինչ-որ գործ էի նախաձեռնում, օգնում էր, կողքիս կանգնած էր դեռ փոքր տարիքից: Ոչ մի դժվարության դեմ կանգ չի առել, փոքրուց իր արդար աշխատանքով գումար է վաստակել, կարող էր սունկ հավաքել, վաճառել, որ այդ գումարով ապրեինք: Իրեն միայնակ եմ պահել ու մեծացրել՝ առանց հոր և կողմնակի որևէ օգնության: Երբեք որևէ մեկի մոտ չի նեղսրտել, որ այսինչ բանը չունի, երբեք որևէ մեկից որևէ բան չի խնդրել: Իր մեջ հպարտություն կար, գլուխ գովալ չէր սիրում, չէր սիրում ինչ-որ տեղեր գնալ, ժամանակ անցկացնել, վատ սովորություններ չուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալինան՝ Ենոքի մայրիկը:

Նրա ասելիքն այնքան շատ է, միակ որդուն նկարագրելու հարցում բառերն իրար հերթ չեն տալիս, ինչպես յուրաքանչյուր անգամ, երբ մայրիկներին խնդրում ենք պատմել իրենց տղաների մասին: Ենոքի մանկությունն ու կյանքն անցել է Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում: Սովորել է գյուղական համայնքի միջնակարգ դպրոցում. «Ուսուցչական անձնակազմը, գյուղում բոլորը ցավում են Ենոքի համար: Երբ պայմանագրային զինծառայող էր, դիրքերից իջնում էր, ասում՝ գնամ դպրոց, ուսուցիչներիս տեսնեմ, կարոտել եմ: Ես էլ միշտ կատակով ասում էի՝ ամուսնացած տղա ես, էլի դեպի դպրոց ես գնում, արձագանքում էր՝ հա, մա՛մ, կարոտում եմ: Դիրքերից իջնելիս սիրուն ծաղիկներ էր հավաքում, բերում ու ինձ նվիրում, այնպես էր բերում, որ անգամ մի ճյուղը չէր ծալվում՝ մա՛մ ջան, տես, թե ինչ եմ բերել քեզ: Շատ նվիրված որդի էր, իրար թև ու թիկունք ենք եղել, տուն սարքել մեր քրտինքով, հետո ամուսնացրել եմ տղայիս: Երկու աղջիկ երեխա ունի, մի աղջիկն էլ՝ երկու ամսական հասակում, նախքան պատերազմը մահացավ, քնեց ու չարթնացավ: Փոքր աղջիկն ինն ամսական էր, երբ Ենոքը զոհվեց»:

Ենոքի ժամկետային զինծառայությունն անցել է նախ Սովետաշենի, ապա Վայքի զորամասերում: Ծառայության տարիներին նրան կրծքանշան և պատվոգրեր են շնորհվել կարգապահության և մարտական պատրաստվածության համար: Տիկին Ալինան ասում է՝ ժամկետային զինծառայությունն ավարտելուց և տուն վերադառնալուց երկու ամիս հետո թղթերը ձևակերպեց և անցավ պայմանագրային զինծառայության: «Իմ ընտանիքում շատերն են զինծառայող եղել, քույրս մինչև հիմա էլ զինվորական է Մարտակերտում: Մենք Արցախից ենք: Փոքր եղբայրս 19 տարեկանում զոհվել է Եղնիկներում: Մայրիկիս հայրը 1944 թ.-ին Կերչում է զոհվել, անունը Ենոք էր: Տղաս ասում էր՝ մա՛մ, մեր ազգում բոլորը հերոս են: Տղաս սիրում էր զինվորականի գործը: Համազգեստը հագնում էր, պտտվում հայելու առաջ, գոտին ուղղում, որ ամեն ինչը տեղը տեղին լինի, ես էլ ասում էի՝ ամեն ինչ նորմալ է, այնքան ես քեզ նայում, աչք կկպնի: Պատասխանում էր՝ մա՛մ, կապ չունի, որ արդեն երկար ժամանակվա ծառայող եմ, ամեն ինչ պետք է տեղը տեղին լինի: Սիրով էր ծառայում, երբ դիրքեր էր բարձրանում, ասում էր՝ մա՛մ, պապական տուն եմ գնում, իմ տունն ավելի շատ դիրքերն են, քան մեր տունը: Դիրքերից իջնում էր, դաշտում էր աշխատում, անընդհատ աշխատում էր: Հանգիստ ու անգործ չէր նստում, անընդհատ աշխատում էր՝ պարապ նստեմ, ինչ անեմ, չաշխատելը մեզ սազական բան չէ»:

Ենոքը 12,5 տարվա պայմանագրային զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Ծառայում էր Քարվաճառի N զորամասում: Նախքան 44-օրյա պատերազմը հասցրել էր մասնակցել նաև Ապրիլ յան պատերազմին, տղաների հետ եղել էր Քարվաճառում, մայրիկի խոսքով՝ ծանր ու դաժան օրերի միջով էր անցել ու վերադարձել տուն: Ապրիլ յան պատերազմի ժամանակ արիության համար պարգևատրվել է մեդալով ու պատվոգրով: «Երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, Մարտակերտում էին: Երեխաներին կնոջ հետ մեքենայով ճանապարհել էր, իսկ ինքը հասել տղերքին՝ Օմար: Սեպտեմբերի 28-ին վիրավորվել էր, բայց շարունակել կռվել, ոչ ոք չի կարողացել իրեն հետ ուղարկել: Ասել է՝ կամանդի՛ր, թեթև բան է, տղերքին մենակ չեմ թողնի: Ձախ թևը՝ մինչև ուսը, բեկորներ են եղել, մատն է կտրվել, կապկպել է թևը ու մնացել ընկերների կողքին: Մնացել է մինչև այն պահը, երբ «սնարյադը» հարվածել է»: Ենոքը զոհվել է հոկտեմբերի 1-ին՝ Քարվաճառում: Տիկին Ալինան ասում է՝ երբ սկսվեց պատերազմը, Վարդենիսում էլ էին «սնարյադներ» ընկնում:

«Զանգեց՝ մա՛մ, երեխեքին անվտանգ տեղ տար, Սևանում տեղավորեցի աղջիկներին: Ճանապարհին էինք, երբ զանգեց, հետներս խոսեց՝ մա՛մ ջան, գրավված դիրքը մերոնք հետ են վերցրել, տղերքի հետ բարձրանում ենք վերև: Ասացի՝ տղա՛ ջան, ձենդ դուրս չի գալիս, դու ոնց որ վիրավոր ես ու ինձ խաբում ես: Ծիծաղեց՝ տղե՛րք, լսո՞ւմ եք, մամաս ասում է, որ վիրավոր եմ ու իրեն խաբում եմ: Ես իմ ասածն էի պնդում՝ դու ինձ խաբում ես, քո ձայնը չի, քո վրա ցավացող տեղ կա: Հանգստացրեց ինձ՝ չէ, չկա, երեխեքս քո մոտ են, ես հանգիստ եմ, երեխեքիս լավ կնայես: Սաստեցի՝ նման բաներ մի խոսի, հետ արի, քո երեխեքին տեր կանգնիր: «Լավ, մա՛մ, տղերքը կանչում են», ու անջատեց հեռախոսը: Իր վերջին զանգն էր: Ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել, լույսը բացվեց, զանգեցին՝ տղադ զոհվել է, արի»:

Ենոքը շուտ է տուն «հասել», մայրիկն ասում է՝ երբեմն այնպիսի պատմություններ է լսում, որ ասում է՝ «Աստված, փառքդ շատ լինի, երեխուս շուտ են բերել ու ինձ տվել: Իր դասարանից մի տղայի՝ Շիրազի մարմինը մինչև հիմա չեն գտել: Միայն իրենց դասարանից հինգ տղա է զոհվել»: Մայրիկն է ցանկացել, որ որդուն Փոքր Մասրիկում հուղարկավորեն, որ «իրեն մոտ լինի». «Ինձ փառք պետք չէր, թող իմ տղան իմ կողքին լիներ: Գնում եմ մոտը, նստում կողքին ու սիրտս թեթևացնում: Զարմանում եմ, թե ո՞նց եմ դիմանում, երկու ինսուլտ եմ տարել, բայց դիմանում եմ, թե ինչի՞, ես էլ չգիտեմ: Ինձ ապրելու ուժ իր երկու աղջիկներն են տալիս, հիմա մայրիկի հետ Ստեփանակերտում են, այնտեղ տուն են ստացել: Մի կողմից էլ՝ Արցախի բլոկադան է, հեռախոսով ենք շփվում, երեխեքիս տեսնում եմ, սիրտս մի քիչ հովանում է: Մեծ աղջիկը՝ Ալինան, այս տարի դպրոց կգնա, փոքրը՝ Էլինան, շուտով չորս տարեկան կլինի»:

Հ. Գ. - Ենոք Դավիդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Փոքր Մասրիկի գերեզմանատանը: Գյուղը 10 զոհ ունի:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան