«Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստ է առաջնորդել խորքային և բովանդակային փոփոխությունների պայքարը․ հայտարարություն
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի իշխանությունների վարած անվտանգային ոչ պրոֆեսիոնալ և դիվանագիտական անհետևողական քաղաքականությունը Հայաստանի շուրջ շարունակում է ստեղծել նորանոր վտանգներ, որոնց նկատմամբ դիմադրողականությունը ոչ միայն բավարար չէ, այլ նաև նվազում է։
Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից Արցախի և Արցախի քաղաքացիների նկատմամբ պարտավորություններից ամբողջական հրաժարումը օրնօրի խորացնում է նաև Արցախի շուրջ առկա խնդիրը։
Այս ամենի պարագայում Ադրբեջանը շարունակում է իր հետևողական քաղաքականությունը հայկականության դեմ՝ փորձելով հասցնել առավելագույն վնասներ Հայաստանին, Արցախին, հայ ժողովրդին։ Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն այլևս ի զորու չեն ստանձնել պետության և ժողովրդի նկատմամբ ունեցած նվազագույն պատասխանատվությունը։
Միևնույն ժամանակ, ողջունելի են Արցախի քաղաքական ուժերի միասնական պայքարին ուղղված գործողությունները, որոնք պետք է կարևոր նախադրյալ դառնան հայկական աշխարհի համախմբման համար՝ հանուն Հայաստանի և Արցախի առջև առկա խնդիրների լուծման։
«Ապրելու երկիր» կուսակցությունն արձանագրում է, որ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, առկա իրավիճակից դուրս գալու ճանապարհը բավականին բարդ է ու երկարատև և պատրաստ է առաջնորդել խորքային և բովանդակային փոփոխությունների պայքարը՝ ժողովրդի վստահությանը արժանանալու միջոցով երկրի կառավարումը ձախողած ուժին իշխանազրկելու և ստանձնելու Հայաստանի և Արցախի համար ամբողջական պատասխանատվություն։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



