Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ջերմուկ-Վայք հատվածում քամուց ծառը կոտրվել, ընկել է ճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 19-ին, ժամը 16։23-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Վայք տանող ավտոճանապարհին քամու հետևանքով ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։
Փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 145-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված (մոտ 2 մ)։
Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



