Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե անգամ ուզես մոռանալ իր ժպիտը, չես կարողանա, մտածում եմ՝ դուռը բացվելու է, ու ներս մտնի». ենթասպա Կարեն Սարգսյանն անմահացել է Ջերմուկում՝ 2022 թ. սեպտեմբերի 14-ին․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մեր ամուսնությունը շատ արագ է ստացվել, ծանոթացել ենք, ինչպես ասում են, հավանել իրար ու ընտանիք կազմել: 23 տարի է՝ ամուսնացած ենք,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Զոյան:

-Հայրենասեր էր, ընտանիքին նվիրված, մեծերի հետ՝ մեծ, փոքրերի հետ՝ փոքր: Շատերն ասում էին՝ երանի իրեն ճանաչած չլինեինք, որ կորցնելուց հետո էլ նման ցավ չապրեինք: Հանգիստ մարդ էր իր էությամբ, դրական, լավատես, մինչև վերջ էլ լավատես էր: Իր համար առաջնայինը հայրենիքն էր, հետո ընտանիքը: Տանը երբեք չենք քննարկել իր ծառայությունը, այս առումով շատ բան պատմել չեմ կարող: Երբ տանն էր, շատ ժամանակ էր անցկացնում տղաների հետ, զրուցում, բացատրում, երբեք չէր բարկանում նրանց վրա: Ամուր ընտանիք էինք, կես խոսքից իրար հասկանում էինք, նույնիսկ տարբեր հարցերի վերաբերյալ, անկախ իրարից, երկուսս էլ նույն կարծիքն էինք արտահայտում: Երբեք իրարից նեղացած չենք մնացել: Ուրախ էր, ժպտերես, եթե անգամ ուզես մոռանալ իր ժպիտը, չես կարողանա: Աշխատում էր որևէ մեկին չնեղացնել: Երբ իրեն ինչ-որ հարցով դիմում էին, երբեք չէր մերժում, ես կարող էի ասել՝ Կարե՛ն, հոգնած ես, մնա՛, հանգստացի՛ր, ասում էր՝ չէ, ուրեմն մարդն իմ օգնության կարիքն ունի, եթե ինձ է դիմել»:

Այս տարի կլրանար 20 տարին, ինչ Կարենը պայմանագրային զինծառայող էր: 1993 թ. նոյեմբերին նա մեկնում է ժամկետային ծառայության, ծառայում Ներքին զորքերի ուսումնական կենտրոնում: Երկու ամսվա ծառայող էր, երբ հրամանատարն ասում է, որ կազմավորվելու է 200 հոգանոց խումբ Արցախ մեկնելու համար: 1994 թ. հունվարին Կարեն Սարգսյանն այդ խմբի հետ մեկնում է Արցախ և մինչև պատերազմի ավարտը մնում այնտեղ: Այդ խմբի վերադարձից հետո մի քանի տղաների հետ Կարենը ծառայությունը շարունակում է ՕՄՈՆ-ում: Իսկ զորացրվելուց հետո պայմանագրային զինծառայության է անցնում Քարվաճառի զորամասում: 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Կարեն Սարգսյանի կյանքում չորրորդն էր, չորրորդը և վերջինը, հասցրել էր մասնակցել Արցախյան առաջին, Ապրիլ յան և 44-օրյա պատերազմներին:

Տիկին Զոյայի խոսքով, 44-օրյա պատերազմի օրերին թշնամին ամեն ինչ արել էր, որ գրավի հենց Կարենի ու օպերատիվ խմբի պաշտպանած դիրքերը, բայց ապարդյուն: Պատերազմի օրերին նրանք չեն նահանջել, հետո ուղղակի իջել են դիրքերից, չէ՞ որ 2020 թ. նոյեմբերի 25-ին Քարվաճառն անցավ Ադրբեջանի վերահսկողության ներքո: Կարենի և Զոյայի ավագ որդին էլ է 44-օրյա պատերազմի մասնակից, ծառայում էր, երբ սկսվեց պատերազմը: Հայրը Քարվաճառում էր, որդին՝ Սանասարում: Քարվաճառից հետո Կարենը պայմանագրային ծառայությունը շարունակում է Ջերմուկում:

«Իր մասին հրատարակված գրքում ամենայն մանրամասնությամբ ներկայացված է, թե ինչ է տեղի ունեցել այդ օրերին: Ինքը պետք է հատուկ ջոկատայիններին տեղանքը ցույց տար և վերադառնար: Բայց արդյունքում 15 հոգի լքել է դիրքերը, միայն մեկն է մնացել Կարենի հետ: Եթե Կարենին միայնակ չթողնեին, ամեն ինչ կարող էր այսպես չլինել: Հստակ տեսնելով, թե ինչ է կատարվում, նա երբեք չէր նահանջի, չնայած իրեն ասել են՝ իջի՛ր, բայց հրաժարվել է: Կռվել է, վիրավորվել, ռացիայով խոսել է, ասել, որ իր ուղղությամբ դիպուկահար է աշխատում: Կոորդինատներ է փոխանցել, մերոնք հարվածել են թուրքերին: Երկրորդ անգամ կոորդինատը տվել է, սակայն պատասխան չի ստացել, զենքը չի աշխատել, որ հարվածեն մեր դիրքերից: Մոտավոր 20 րոպե անց թուրքը լցվել է դիրքեր, բայց մինչ այդ ջարդել են թշնամուն: Եթե միայնակ չմնային, եթե թիկունքը պահեին…»:

Կնոջ խոսքով, դրանից հետո ամեն ինչ դադարել է. «Ամուսինս է կանխել, որ Ջերմուկ թուրք չմտնի»: Կարենը զոհվել է սեպտեմբերի 14ին. «Ռուսաստանից զանգել էին իր համարին, թուրքն էր պատասխանել: Նռնակ է պայթեցրել, այրվածքներ ուներ, բայց ճանաչելի էր, նաև՝ ձեռքի դաջվածքով: Իր մարմինը տարել էին, միայն օրեր անց վերադարձրեցին: Չգիտեինք, որ զոհվել է: Սպասում էինք, փնտրում իրեն: Մեծ տղաս նոր էր եկել բանակից, փոքրս ծառայության մեջ էր: Օգոստոսի 28-ին միջոցառման էինք հրավիրված: Հետո բարձրացավ դիրքեր: Սեպտեմբերի 14-ի առավոտյան և ցերեկն եմ հետը խոսել: Տղայիս ընկերներից հարցրեցի, թե ինչ տեղեկություն ունի: Ասաց, որ տղաներից մեկը զանգել է տուն, ամեն ինչ նորմալ է, իսկ մյուս տղայի մասին նորությունների էր սպասում: Բայց…երկուսն էլ զոհվեցին: Ամսի 14-ին ժամը 11 անց կես զանգեց, հարցրեց՝ ձեր մոտ ամեն ինչ նորմա՞լ է, պատասխանեցի՝ հա, իսկ ձե՞ր մոտ, ասաց՝ հա, ու անջատեց, էլ իր հետ չեմ խոսել: Այդ օրը մի տեսակ ցավ էի զգում, սիրտս կարծես զգար, որ ինքը չկա, բայց նաև վստահ էի, որ կգա, այդքան ծանր պատերազմների միջով էր անցել, իրեն ոչինչ չպիտի պատահեր: Հետաքրքիր բան է, չէ՞, սրտով զգում էի, որ չկա, բայց չէի համարձակվում բարձրաձայն խոսել այդ մասին»:

Հավելում է՝ 20 տարվա մեջ այդպես էլ չհաշտվեց, որ ամուսինը պայմանագրային զինծառայող է, ասում է՝ Կարենի համար դա ուղղակի աշխատանք չէր, նվիրում էր հայրենիքին: «Հոգ էր տանում բոլորի մասին, տղաների ուտելիքը պիտի լավը լիներ, ամեն ինչ՝ տեղը տեղին: Նրանց համար Ջերմուկում ամեն հարմարություն ստեղծել էր, մեկ-մեկ ասում են՝ իր համար էր արել, բայց ոչ, բոլորի համար էր արել, մինչև հիմա էլ տղաներն օգտվում են: Ծաղիկներ էր սիրում, այդ առումով իրար նման ենք, իր հետ միշտ տնկիներ էր տանում, հիմա էլ այնտեղ՝ սենյակում իր ծաղիկները մշակում են, խնամում, հոգ տանում դրանց մասին: Թխվածքներ էի պատրաստում, տղաներին էր տանում՝ դիրքեր, ասում՝ «ամանները դատարկեք, տուն տանեմ, որ հետո էլի տանից թխվածքներ բերեմ, ամանները որ չտանեմ, էլ ոչինչ չեն տա»:

Տիկին Զոյան հեռախոսի հակառակ կողմում սկսում է ժպտալ, ես հասկանում եմ, թե այս փոքրիկ հուշերը, որոնք մի փոքր ժպիտ պարգևեցին ինձ ու զրուցակցիս, որքան կարևոր են առաջին հերթին հենց նրա համար: Դրանք սիրելի ամուսնու հետ անցկացրած երջանիկ օրերի հավաստումն են: Մեր զրույցի ամենածանր հատվածը հարցն էր, թե ինչպես ուժ գտնել և շարունակել ապրել, երբ ցավը դեռ չի էլ սկսել սպիանալ: «Տեսանյութերն եմ նայում, ձայնային հաղորդագրությունները լսում ու շարունակում եմ մտածել, որ Կարենը դիրքերում է: Չեմ համակերպվում այն մտքի հետ, որ ինքն էլ չկա: Մտածում եմ, որ դուռը բացվելու է, ու ներս մտնի:

Տղաներս ու ամուսինս ուժ են տալիս, որ շարունակեմ ապրել: 2022 թ. հուլիսից ինչ-որ վատ կանխազգացում ունեի: Հուլիսին և օգոստոսին տարբեր միջոցառումների ենք մասնակցել, ինքն էլ էր մի տեսակ տխուր, գնացինք մեր կրտսեր տղային տեսնելու, ծառայում էր, այնքան շատ նկարվեց այդ օրերին: Անգամ վերջին անգամ իրեն Ջերմուկ ճանապարհելն էր մի տեսակ ուրիշ: Մեքենայի հետևից երկար նայում էի, չնայած այն վաղուց չէր երևում: Պառկեցի, բայց կոկորդս խեղդում էր, տեղս չէի գտնում, բայց չէի էլ կարող պատկերացնել, որ իր հետ ինչ-որ բան կպատահի»:

Հ. Գ. - Ենթասպա Կարեն Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ծառայության տարիներին զինվորական կարգապահության, բարեխիղճ ծառայության, անմնացորդ նվիրվածության համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մեդալների, այդ թվում՝ պաշտպանության նախարարի կողմից, 44օրյա պատերազմից հետո անվանական ժամացույցի՝ վարչապետի կողմից, մեդալի՝ 20ամյա բարեխիղճ ծառայության համար: Հուղարկավորված է հայրենի Արագած համայնքի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան