Կանադայում ընդունվել է զենքի վերահսկման մասին օրենքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կանադայի Համայնքների պալատը հաստատել է զենքի վերահսկման օրինագիծը` հայտարարել է հանրային անվտանգության նախարար Մարկո Մենդիչինոն։
Օրինագիծը խորհրդարան է ներկայացվել 2022 թվականի մայիսին։ Հոկտեմբերին կառավարությունը, չսպասելով օրենսդիրների որոշմանը, հայտարարել է փոքր զենքի վաճառքի սառեցման մասին։
«Սա մեր սերնդի զենքի վերահսկման ամենակարևոր օրենքն է… այն կփրկի կյանքեր»,- գրել է նախարարը Twitter-ում։
Նրա խոսքով` օրենքը կապահովի ատրճանակների շրջանառության վերահսկողություն և կնպաստի ընտանեկան բռնության դեմ պայքարին։ Այնուհետ օրինագիծը կներկայացվի Սենատի քննարկմանը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
4
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



