Գյոտցե. «Լիվերպուլի» հետաքրքրության մասին ոչինչ չգիտեմ
ՍՊՈՐՏ«Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հայտարարել է, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանալու մյունխենյան ակումբից, իսկ ամռանը ոչինչ չի բացառում: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գյոտցեի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:
-Կարող եմ հստակ ասել, որ ձմռանը «Բավարիայից» չեմ հեռանա: «Լիվերպուլի» հետաքրքրության մասին ոչինչ չգիտեմ: «Բավարիայի» հետ պայմանագիրս նախատեսված է մինչև 2017 թվականը, բայց ամռանը կարող է ամեն ինչ տեղի ունենալ: Ամեն դեպքում, ցանկանում եմ աշխատել Կարլո Անչելոտիի հետ. Թոնի Կրոսը նրա մասին միայն լավ բաներ է պատմել,-ասել է Գյոտցեն «Sport Bild»-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Խոսեպ Գվարդիոլան հեռանալու է «Բավարիայից», իսկ նրան փոխարինելու է Կարլո Անչելոտին:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



