Էրդողանը մտադիր է իր նախագահ վերընտրվելու դեպքում խորհրդարանի նախագահ նշանակել «Գորշ գայլերի» առաջնորդին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի առաջադրած նախագահի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը «CNN TÜRK» և «Kanal D» հեռուստաընկերություններին համատեղ հարցազրույց է տվել:
Էրդողանը «Արդյո՞ք կա մեկն ում տեսնում եք խորհրդարանի (մեջլիս) նախագահի պաշտոնում» հարցին ի պատասխան տվել է «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցություն առաջննորդ Դեվլեթ Բահչելիի անունը: Հիշյալ կուսակցությունը համարվում է թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը։
«Արդեն իրավունքը նրանն է: Քանի որ իրավունքն իրենն է, Աստծո կամոք հաջողությամբ այդ քայլին կգնանք»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կայցած Թուրքիայի համապետական ընտրությունների արդյունքում ԱՇԿ-ն հավաքել էր քվեների 10.07%-ը՝ ստանալով Թուրքիայի խորհրդարանում 50 պատգավոր ունենալու իրավունք: