Ճապոնիայի արտգործնախարարն իր ռուսաստանցի գործընկերոջ հետ կքննարկի հյուսիսկորեական ջրածնային ռումբի հարցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան մտադիր է զանգահարել իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովին եւ Չինաստանի արտգործնախարար Վան Իին` անձնական զրույցի ընթացքում նրանց համոզելու Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Կիսիդան նշել է, որ ԿԺԴՀ-ն միջուկային զենքի արդեն չորրորդ փորձարկումն է իրականացրել եւ եթե մտածենք դրա տեղ հասցնելու տեխնոլոգիական միջոցների մասին` բալիստիկ հրթիռներից սկսած, «հասկանում ենք, որ դա սպառնալիք է ամբողջ համաշխարհային հանրության համար»:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



