16%-ոց կասկածելի վարկանիշ ունեցողը հանգիստ խոսում է իր «ղեկավարած» երկրի տարածքները հանձնելու պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀազարավոր ոստիկաններով պաշտպանված կապիտուլյանտը բռնաբարում է մի ողջ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ ապագան:
Ինքը հիմա լիովին պաշտպանված է, իսկ հայ ժողովուրդը` անպաշտպան:
Ոստիկանները բարեխղճորեն պաշտպանում են մի ասուլիս, որտեղ ասուլիս տվողն ասում է, որ նույն ոստիկանի ընտանիքի անդամները վաղը լինելու են անպաշտպան ու անհայրենիք:
16%-ոց կասկածելի վարկանիշ ունեցողը հանգիստ խոսում է իր «ղեկավարած» երկրի տարածքները հանձնելու պատրաստակամության մասին: Սա չլսված պատմություն է, մղձավանջ:
Լավ, ասենք թե մյուս կուսակցությունների վարկանիշը ցածր է, բա հայրենիքի նկատմամբ անտարբերության մակարդակն ինչու՞ է այսքան բարձր:
Արցախը և Հայաստանի մի շարք տարածքներ հայ ժողովրդի զրահաբաճկոնն են, որոնք` դրա ազատագրման ու պաշտպանության հետ կապ չունեցող մեկը հանձնում է թշնամուն: Դրանք ժամանակին ազատագրվել են, որպեսզի հայ ժողովուրդն իր հայրենիքում ապրի խաղաղ ու ապահով:
Իրենց Հայրենիքի տարածքները հանձնելու մասին պատասխանները լսելուց հետո, լրագրողը հանգիստ ոճով անցնում է աղբավայրի թեմային: Սա է նաև այսօրվա հասարակության որոշ մասի պատկերը: Դրա համար էլ պետություն կառուցած, պահած և իր ժողովրդին պաշտպանած ազգային կուսակցությունների վարկանիշը մնում է ցածր:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



