Վանաձորում մթերային խանութ է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 9-ին, ժամը 16.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ռուսթավի փողոցի թիվ 2 շենքի մոտակա մթերային խանութից ծուխ է նկատվում. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ռուսթավի փողոցի թիվ 2-1/30 հասցեում գտնվող «Նազիկ Կասեմյան» ԱՁ-ին պատկանող բանջարեղենի խանութի պահեստում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.33-ին, մարվել՝ 17.50-ին:
Խանութի պահեստում այրվել են ստվարաթղթե արկղեր՝ 2 խմ, փայտե սանդուղք, երեք փայտե տախտակ, դուռ, պատուհան և խանութի սրահում՝ օդորակիչ, ջերմահարվել է պահեստի և սրահի առաստաղը (մոտ 8 քմ):
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



