Գերմանիայում ոստիկանությունը ջրցանների օգնությամբ ցրել է ցուցարարներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանությունը պաշտոնապես Քյոլնում դադարեցրել է հակաիսլամիստական «Pegida» շարժման հանրահավաքը եւ այդ շարժման արմատական հակառակորդների ակցիան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով «Spiegel Online»-ին:
Քանի որ «Pegida»-ի ընդդիմադիր երթի մասնակիցները ոստիկանների եւ լրագրողների վրա պայթուցիկներ եւ շշեր են նետել, իրավապահները ստիպված են եղել ջրցաններ գործի դնել: Երկու միջոցառումն էլ զուգահեռ էին տեղի ունենում: Ոստիկանությունը ստեղծված իրավիճակը գնահատել է որպես վտանգավոր եւ որոշում է կայացրել դադարեցնել ցույցը: «Pegida» անունը վերծանվում է որպես «Եվրոպացի հայրենասերնեը Հին աշխարհի իսլամիզացիայի դեմ»:
Ակցիան տեղի է ունենում որպես հակազդեցություն ամանորի գիշերվա դեպքերի, երբ կանանց վրա ավելի քան հարյուր հարձակում էր կատարվել:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



