Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Արցախի հանձնումը, ինչպես նաև Արցախում ու Արցախի շուրջ ներկա գործընթացներն ամբողջությամբ ծրագրված են Արևմուտքում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանին տանում են էլ ավելի մեծ ու համապարփակ կապիտուլ յացիայի ստորագրման, ինչի մասին ահազանգում էինք դեռ երկուսուկես տարի առաջ։ Արցախն ու «անկլավները» Ադրբեջանի 86,6 քառակուսի կմ տարածքի մեջ դիտարկելու Փաշինյանի հայտարարությանն անդրադառնալով՝ «Փաստի» հետ զրույցում ասել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Ավելի մեծ ու համապարփակ կապիտուլ յացիան շատ կարճ ժամանակահատվածում վերջ է տալու հայկական պետականությանը։ Եթե ՀՀ-ում որևէ մեկը երազում է, որ Արցախն Ադրբեջանին տալով՝ Հայաստանին խաղաղություն են բերելու, սխալվում է։ Եթե որևէ մեկը կարծում է, որ հայ-ադրբեջանական այս այլանդակ գործընթացի միջոցով կարող է այս կամ այն երկիրը, այսպես ասած, երաշխավոր դառնալ, որ ապագայում Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա, ապա դա ինքնախաբեություն, տգիտություն է։ Մենք գործ ունենք դավաճանության հերթական ծրագրի հետ, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ու նոյեմբերի 9-ին, ոչ թե լոկալ, այլ գլոբալ խնդիր էր։ Այս ամենը կազմակերպողներն ու նրանց մարիոնետները՝ ի դեմս նույն Նիկոլի, այդ ծրագիրն իրականացրին ոչ թե Արցախը Ադրբեջանին հանձնելու ու, իբրև թե, խաղաղ ապրելու, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս հանելու համար»,-ասաց նա։

Քաղաքագետը շեշտեց՝ Մոսկվան հիմա, այսպես ասած, վազող-հասնողի դերում է։ «Հայտարարում են, որ Մոսկվայում պետք է հանդիպեն, հաջորդիվ, սակայն, հանդիպում են Վաշինգտոնում, հետո Բրյուսելում... Կապիտուլ յացիոն ակտը ստորագրելուց հետո Փաշինյանն ամեն ինչ անում է, որ Ռուսաստանին դուրս շպրտի տարածաշրջանից, որն իր բոլոր հետևանքներն ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար, ինչը, սակայն, ռուսները չեն հասկանում։ Արցախի հանձնման այս ծրագիրը Նիկոլն առաջ է տանում նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն ակտից անմիջապես հետո։ Եվ այս իմաստով բոլորն են լավ հասկանում՝ կա Արցախյան հիմնահարց, կա ռուսական ներկայություն տարածաշրջանում և Հայաստանում։ Չկա Արցախյան հիմնահարց, ռուսների ներկայությունը Հայաստանում ավելորդ է։ Նոյեմբերի 9-ին Նիկոլի մոտ չստացվեց ռուսներին վերջնականապես դուրս հանել, որովհետև ռուսները քայլ ձիով արեցին՝ կոնֆլիկտի կողմերին պարտադրելով կնքել զինադադար, իրականում՝ կապիտուլ յացիա, և մնացին Արցախում։ Հիմա Արևմուտքը, ի տարբերություն ռուսների, ունի պլան «բ», որի նպատակը ժամանակի ընթացքում Հայաստանի հասարակության մեջ ալիքաձև հակառուսական տրամադրությունների հրահրումն է և տեղի ունեցող իրադարձությունների համար ռուսներին մեղադրելը»,-ասաց Համբարյանը՝ շեշտելով, որ նման իրավիճակի արդեն ականատես ենք եղել։

«2020-ից հետո մենք ունեցել ենք երեք կարճատև պատերազմ, ինչի հետևանքով ՀՀ-ն ունեցել է տարածքային կորուստներ, տարածքների զիջում նաև Արցախում, վերջերս նաև Տեղ գյուղի մոտ տարածք հանձնվեց։ Հայաստանյան իշխանություններին սպասարկող լրատվամիջոցները, իշխանական քարոզչամեքենան բոլոր այս կորուստների համար մեղադրում են պաշտոնական Մոսկվային, իսկ հասարակությունն այս ամենը կուլ է տալիս։Զուգահեռ՝ հակառուսական տրամադրությունները երկրաչափական պրոգրեսիայով աճում են, ինչը մտահոգվելու առիթ է։ Ինչո՞ւ, որովհետև Արևմուտքը ռուսների փոխարեն տարածաշրջանում իր ներկայությունն ապահովելու համար չէ, որ Հայաստանն «ազատագրում» է ռուսներից։ Այստեղ ֆրանսիական, ամերիկյան ռազմաբազաներ չեն տեղակայվելու, այս ամենի նպատակը մեկն է՝ Հայաստանը հանձնել Թուրքիային։ Իսկ այդ ծրագիրն իրականացնելու համար բացարձակապես պարտադիր չէ, որ թուրքերը Հայաստանը յաթաղանով գրավեն։ Նախ՝ թուրքերը Հայաստանը գրավել են Նիկոլով, երկրորդ՝ ահռելի ներդրումներ կանեն ու բազմաթիվ մեթոդներով կստանան այն, ինչն իրենց պետք է։ Մեծ հաշվով, Արցախի հանձնումը Ադրբեջանին ու Հայաստանի հանձնումը Թուրքիային փաթեթային ծրագիր է, որը Հայաստանում իրականացնում է Նիկոլ Փաշինյանը»,-ընդգծեց քաղաքագետը։

Նրա խոսքով, եթե կապիտուլ յացիոն նոր ակտը ստորագրվի Մոսկվայում, Ռուսաստանը շեշտակի հարված է ստանալու. «Եթե Մոսկվան պարտադրի կապիտուլ յացիոն ակտը ստորագրել Ադրբեջանի ցանկացած կետերով, ինչը կներկայացնի այն տրամաբանությամբ, թե «կողմերը պայմանավորվել էին, մենք էլ միջնորդել ենք, ի՞նչ անեինք», Փաշինյանն ավելի արագ է այստեղից ռուսներին դուրս հանելու։ Այդ դեպքում հայաստանյան հասարակությանը համոզելու է, որ սա ոչ թե Արևմուտքի, այլ Մոսկվայի ծրագիրն էր։ Բացի այդ, ռուսներին դավաճան է հանելու, ինչպես Մոսկվայի և Կարսի պայմանագրերից հետո ռուսներին դավաճան հանեցին՝ մոռանալով, որ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները Մոսկվայի ու Կարսի պայմանագրերից մեկ տարի առաջ արդեն ստորագրել էին Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը»։

Խոսելով նաև «անկլավները» հանձնելու մտադրության մասին՝ Համբարյանը հավելեց. «Փաշինյանն այժմ ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ մենք մոռանանք Արցախն ու փորձենք փրկել Հայաստանը։ Իրականում բազմաթիվ փաստարկներ կան, թե ինչ կլինի, եթե այդ 8 բնակավայրերը հանձնվեն Ադրբեջանին։ Օրինակ՝ քարտեզներով, վիդեոտարբերակներով ցույց է տրվել, թե այդ դեպքում ինչպես է Երևան-Թբիլիսի ավտոմայրուղին՝ գրեթե ամբողջությամբ, Հայաստանը Վրաստանին կապող գազատարն՝ ամբողջությամբ վերահսկվելու թուրքերի կողմից, ինչպես են Տավուշի մեր բազմաթիվ բնակավայրեր դառնալու սահմանամերձ։ Ամենակարևորը՝ չի խոսվում Արծվաշենի մասին։ Խնդիրն այն է, որ Բաքուն Արծվաշենը երբեք Հայաստանին չի տալու, իսկ եթե տա էլ, ստեղծելու է այնպիսի իրավիճակ, որ Արծվաշենը երբեք չբնակեցվի։ Ու փոխարենն այս պարագայում Փաշինյանը տանի այն թեզը, ըստ որի՝ «թողնում ենք ձեզ Արծվաշենն, ու որևիցե «անկլավ» Ադրբեջանին վերադարձնելու մասին խոսք լինել չի կարող», ասում է՝ «կարող ենք բանակցել»։ Նիկոլն արդեն պաշտոնապես հայտարարում է, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Տիգրանաշենն էլ է հանձնելու Ադրբեջանին։ Սա մեծ խնդիր է, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Արարատի մարզի բազմաթիվ գյուղերի բնակիչներ պետք է հասկանան, որ իրենց բնակավայրը սահմանամերձ կդառնա, խոսքը նաև Տավուշի մարզի գյուղերի մասին է»։

Գագիկ Համբարյանի խոսքով, սակայն, այլ՝ ավելի մեծ վտանգ կա։ «Այսպես կոչված՝ խաղաղության պայմանագրի մեջ կա դրույթ, ըստ որի, մինչև 1990 թվականը Հայաստանը լքած անձինք կարող են իրենց սերունդներով վերադառնալ նախկին բնակավայրեր։ Փախստականների վերադարձն այդ պայմանագրի ամենավտանգավոր կետերից է։ Ես միանշանակ համոզված եմ, որ որևէ նորմալ հայ երբևիցե չի վերադառնա Բաքու, նաև Սումգայիթ՝ հիշելով ադրբեջանցիների արածները թե՛ 1988-1990 թվականներին, թե՛ 2020-ին, թե՛ 2021, 2022 թվականների կարճատև պատերազմների ժամանակ։ Բայց ադրբեջանցիները, Ադրբեջանի գործող իշխանության անմիջական ու ֆինանսական հովանավորությամբ, մեծ հաճույքով վերադառնալու են Հայաստան՝ նպատակ ունենալով հային նսեմացնել հենց Հայաստանի տարածքում։ Երկրորդ՝ շատ կարճ ժամանակահատվածում կստեղծեն այնպիսի իրավիճակ, որ իրենք ՀՀ տարածքում պարզ մեծամասնություն դառնան։ Ալիևն այդ պարագայում իրականացնելու է իր վաղեմի ծրագիրը, ինչպես ասում է՝ «վերադառնալու ենք Վարդենիս, Կապան, Գորիս, Արարատ, Ամասիա, Սպիտակ և այլ բնակավայրեր, բայց ոչ թե զենքով, այլ ավտոբուսներով, գնացքներով, ավտոմեքենաներով, ինքնաթիռներով»։ Ալիևի այս ծրագիրն իրականացնողը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլ յանտն է»,-հավելեց նա։

Անդրադառնալով մայիսի 22-ին Արցախի ԱԺ մեծամասնության այն հայտարարությանը, ըստ որի, Արցախի և ՀՀ նախկին նախագահներին ևս կոչ էին արել դատապարտել Փաշինյանի հայտարարությունները, այլապես «լռությունը կդիտարկեն որպես Հայաստանի վարչապետի հետ համաձայնության նշան», Համբարյանը նշեց. «Եկեք չմոռանանք, թե ով է Արցախի նախագահը, և ովքեր են երկուսուկես տարի Արցախի խորհրդարանում նրան սատարող մեծամասնության գերակշիռ մասը։ Կապիտուլ յանտ Նիկոլի արցախյան կլոն կապիտուլ յանտ Արայիկի սպասարկող հատվածն ինչ պետք է լինի. երեսփոխաններն այսօր ժրել են և նախկին նախագահներից կամ այլ ինչ-որ մեկից ինչ-որ բաներ են պահանջում։ Երկուսուկես տարի է՝ թե՛ նախկին նախագահները, թե՛ իրենց քաղաքական ուժերը, թե՛, առհասարակ, քաղաքագետները, վերլուծաբանները բոլոր ձևաչափերով ասում են, որ Նիկոլն Արցախը վերջնարդյունքում հանձնելու է։ Այդ ամենն իրենց համար առոչի՞նչ էր, ու հենց Նիկոլը հայտարարություն արեց, նոր խնդիր եղա՞վ, նոր հասկացա՞ն, ինչը ինչից հետո է։

Սա սեփական դավաճանությունն այլ մարդկանց վրա բարդելու շատ պրիմիտիվ և ցինիկ քայլ էր։ Իրականում Արայիկ Հարությունյանին սպասարկող երեսփոխաններն ավելի մեղավոր են Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի համար։ Ավելի մեղավոր են, քանի որ կապիտուլ յանտ դավաճանի են սպասարկել։ Սեփական դավաճանությունը փորձում են բարդել ուրիշների վրա՝ մոռանալով, որ իրենց իսկ լիդեր Արայիկ Հարությունյանը երկուսուկես տարի առաջ իրենց իսկ հայրենիքի 75 տոկոսն է Նիկոլի հետ համատեղ թուրքերին հանձնել։ Ես ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ էլ Սերժ Սարգսյանին պաշտպանելու նպատակ չունեմ, բայց կա մեկ ճշմարտություն. թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանը երկուսուկես տարի է՝ բազմաթիվ ձևաչափերով տարբեր հարթակներում նշել են, թե ինչ է լինելու Արցախի վերջը, եթե Հայաստանը շարունակի ղեկավարել Փաշինյանը։ Ու քանի դեռ Հայաստանը շարունակում է ղեկավարել Փաշինյանը, ապա նա ամեն ինչ անելու է, որ Արցախում իշխանությունը կապիտուլ յանտ Հարությունյանի ձեռքում մնա։ Արայիկ Հարությունյանի իշխանության գալն Արցախում, Նիկոլ-Արայիկ տանդեմի կողմից Արցախի հանձնումը, ինչպես նաև Արցախում ու Արցախի շուրջ ներկա գործընթացներն ամբողջությամբ ծրագրված են Արևմուտքում և դրված են Փաշինյանի դիմաց՝ այն կատարելու համար։ Այդ ծրագիրը Նիկոլ-Արայիկ տանդեմով ու համատեղ է իրականացվում»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին