Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նոր տարուն տղայիս մարմինը «նվեր» ստացա». Հենրիկ Էլոյանն անմահացել է Կարմիր շուկայում. այսօր նա կդառնար 22 տարեկան. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Խելոք երեխա էր, լսող, պահանջկոտ չէր, երբեք որևէ մեկին չէր նեղացնում, ամեն ինչ անում էր, որ ինձ լավ զգամ: Ամեն հարցում բոլորին ինձ էր օրինակ բերում: Դպրոցում շատ լավ էր սովորում, փայլում էր ռուսաց լեզվից: Չարաճճի է եղել, բայց ոչ վնասակար: Ո՛չ վարքի, ո՛չ ուսման առումով երբևէ իր ուսուցիչներից որևէ դժգոհություն չեմ լսել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Համեստը՝ Հենրիկի մայրիկը:

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Հենրիկն ընդունվել է Ագրարային համալսարանի վարժարան, իսկ հետո՝ նշյալ համալսարան: «Տղաս ծառայում էր արդեն, մի օր եղբայրս Հենրիկի հետ զրուցելիս ասել էր՝ լավ ծառայիր, սերժանտի կոչումով վերադարձիր, հետո կընդունվես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, հետագայում լավ աշխատանք կունենաս: Եղբորս ասածի կողքով անտարբեր չէր անցել, դիմել էր փոխգնդապետ Արթուր Հակոբյանին, որ իրեն սերժանտական դասերի ուղարկեն, բայց պատերազմն ավելի շուտ սկսվեց»: Փոխգնդապետ Արթուր Հակոբյանը ևս զոհվել է 44-օրյա պատերազմի օրերին, նրա մարմինը պատերազմից ամիսներ անց գտան: 2019 թ. հուլիսի 2-ին Հենրիկը զորակոչվել է ժամկետային զինծառայության Արցախի Հանրապետություն՝ Ջրական:

«Շատ գոհ էր ծառայությունից: Եթե անգամ դժվարություն ունենար, երբեք ինձ չէր ասի այդ մասին: Իր դժվարությունը կզգայի, երբ տղայիս ձայնը, ձայնի միջի դողոցը լսեի: Բայց երբեք ինձ բառացի չէր ասի, որ ինչ-որ խնդիր կամ դժվարություն ունի»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Այդ օրն Աբովյանում էի: Իմ եղբոր երկու տղաներն էլ էին ծառայում Քարվաճառում: Եղբորս կինը զանգեց՝ ո՞ւր ես, պատասխանեցի, որ քնած եմ: Բարձր ձայնով լացելով ասաց, որ պատերազմ է սկսվել: Սկսեցի զանգել Հենրիկիս, զանգերս անպատասխան էին մնում: Զանգեցի հրամանատարներից մեկին, ասաց, որ ամեն ինչ նորմալ է, հարմար լինի, ինքը կզանգի: Օրվա ընթացքում հայրիկն ու քույրիկն են կարողանում կապվել իր հետ, ասում է՝ խառն ենք, կզանգեմ: Ու այդ պահից արդեն սկսվեցին մեր դաժան օրերը: Իր ծառայության ողջ ընթացքում ամեն րոպե և ամենուր հեռախոսս ձեռքումս էր, որ երբ զանգի, միանգամից պատասխանեմ: Բայց երբեք գիշերով չէր զանգում»:

Մինչև հոկտեմբերի 7-ը Հենրիկը եղել է ռազմական գործողությունների կիզակետում, սակայն այդ օրը վիրավորվել է: Իրեն նախ տեղափոխել են Խնձորեսկի հոսպիտալ, մայրիկն այնտեղ է գնացել որդուն տեսնելու համար: Հետո տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ, ապա՝ Երևան: Հենրիկին պիտի վիրահատեին, քանի որ բեկորը ողնաշարին բավականին մոտ էր, նախապես չէին հեռացրել: Երևանում մեկ շաբաթ մնալուց հետո Հենրիկին կրկին տեղափոխում են Սիսիանի հոսպիտալ, ասել էին, որ հետո նորից Երևան են բերելու, սակայն իրադարձություններն այլ կերպ են դասավորվում: «Սիսիանի հոսպիտալից հոկտեմբերի 26-ի առավոտյան Հենրիկին բաց վերքով ուղարկում են դիրքեր: Շատ ուշ զանգեց ինձ, որ չկարողանամ հասնել իր մոտ և իրեն հետ բերեմ: Մեկ օր մնացել է Շուշիում, հետո ուղարկել են Կարմիր շուկա: Իր հրամանատարն ասել էր՝ Էլոյան, դու քո բաժին երկաթը ստացել էիր, ինչի՞ հետ եկար, պատասխանել էր՝ եկել եմ, որ ձեզ մենակ չթողնեմ»: Հոկտեմբերի 28-ին Հենրիկը զոհվել է:

«ԱԹՍ-ն հարվածել է զենքով բարձված մեքենային, Հենրիկը կանգնած է եղել մեքենայի կողքին, ալիքը նրան «հարվածել է» հողաթմբին: Այդ օրն առավոտյան խոսել է մեր հետ, ուրախ էր, անգամ ծիծաղում էր, բայց ձայնի մեջ դողոց կար: Հետո ասաց՝ հեռախոսն անջատում եմ, գործ ունենք անելու, վերջացնեմ, կզանգեմ, կխոսենք: Հեռախոսն անջատեց ու անջատեց: Այդ օրը սիրտս ծակեց, անգամ բարձր գոռացի, հարցրեցին՝ ի՞նչ եղավ, ասացի՝ հաստատ մի բան եղավ, սիրտս ծակում է: Որևէ մեկից որևէ տեղեկություն չէինք կարողանում ստանալ, չգիտեին ինչ-որ բան կամ էլ գուցե չէին ուզում ասել: Իր հորեղբայրը եկավ մեր տուն, Հադրութում էր եղել, կամավոր էր գնացել: Ասաց, որ հարցուփորձ է արել Հենրիկի մասին, ըստ լուրերի՝ իրենց Մարտունի են տեղափոխել»: Հորեղբայրը կարողանում է կապ հաստատել Հենրիկի հրամանատարի հետ, վերջինս ասում է, որ հոկտեմբերի 28-ին մեքենան պայթեցրել են, իսկ Հենրիկը դրա կողքին կանգնած է եղել, հավանաբար, զոհվել է:

«Հրամանատարը վիրավորվել էր, այդ ժամանակ արդեն Վանաձորում էր: Ասաց, որ ճշտումներ կանի ու կզանգահարի: Լսեցի հրամանատարի խոսքերը, որ գուցե զոհվել է: Հետո ամուսնուս հետ տագրս դուրս եկավ տանից, ամուսինս վերադարձավ այլայլված, գույնը գցած: Աղջկաս հետ սկսեցինք հարցախեղդ անել իրեն, ասաց՝ մեքենան պայթել է, չգիտենք՝ ինքը դրա կողքին է եղել, թե ոչ»: Հետո սկսվում է մղձավանջը. ընտանիքը սկսում է ամեն հնարավոր տարբերակներով փնտրել Հենրիկին: Հայրիկն ու քույրիկը ՊՆ են գնում, մեկն ասում է, թե իր եղբայրն էլ է այնտեղ ծառայում, խոստանում է զանգահարել և լուր հայտնել: Խոստումը կատարում է, զանգահարում է Հենրիկի հայրիկին ու ասում, որ տղան զոհվել է:

«Սկսեցինք նրան փնտրել հիվանդանոցներում ու դիահերձարաններում: Իր մարմինը նոյեմբերի 21-ին Կարմիր շուկայից դուրս էին բերել, տեղափոխել Երևան՝ Հերացի: Այդ օրը այնտեղ էի՝ չիմանալով, որ իրեն բերում են Երևան: Խնդրեցի թույլ տան, որ գտնեմ տղաների միջից, բայց մերժեցին: Իրենց էլ եմ հասկանում, չէին կարող: Երեք անգամ Ստեփանակերտ եմ գնացել՝ վստահ լինելով, որ իմ երեխան Երևանում է: Վերջին անգամ Ստեփանակերտ գնացել եմ դեկտեմբերի 22-ին՝ իր հրամանատարի՝ Կարեն Աթոյանի հետ: Նրա աչքը վնասվել էր տղայիս զոհվելու օրը, երբ ցանկացել էին դուրս բերել տղաների մարմինները: Իր հետ գնացել եմ Ստեփանակերտ իմ տղային փնտրելու: Վերադարձա Երևան, մի տեսակ հույսս կորցնում էի, բայց նաև վստահ էի, որ ինքը Հերացիում է: Նորից գնացի այնտեղ, աշխատակիցն ասաց, որ մի քանի տղա կա իրենց մոտ, սակայն այրվածքներն այնքան շատ են, որ համընկնումներ չեն լինում, պետք է սպասել: Նոր տարուն տղայիս այրված մարմինը «նվեր» ստացա:

Դեկտեմբերի 31-ին հաստատվեց ԴՆԹ-ն: Խանութում էի, երբ զանգահարեցին Հերացիից, ասացին, որ երկրորդ ԴՆԹ-ն են ուզում, այնպես ուրախացած գոռացի, որ մարդիկ մտածեցին, թե ողջ են գտել տղայիս: Իմ համար դա ուրախություն էր, որովհետև արդեն գնալու տեղ ունեի: Հունվարի 3-ին կրկին Հերացիում էինք, նաև ատամնաշարով հաստատեցին, որ Հենրիկն է: Հունվարի 4-ին տղայիս տուն տարա: Չէի ուզում իրեն Եռաբլուրում հուղարկավորել: Բայց երբ վիրավոր էր, տագրոջս թոռներն իրեն ասում էին՝ դու մեր հերոսն ես, ինքն էլ բարկացած ասաց՝ ես հերոս չեմ, հերոսները Եռաբլուրում են, ես քայլում եմ: Այս խոսքերը հիշելով էլ որոշեցի, որ ինքն էլ պետք է լինի Եռաբլուրում: Հիմա ինձ ուժ տվող որևէ բան չկա, փորձեր արեցի, որ գնամ, երեխուս հասնեմ, բայց չստացվեց: Ինձ երևի ուժ է տալիս իրեն ապրեցնելը, իրենից այն կողմ աշխարհ չկա: Իրեն ամեն վայրկյան զգում եմ, իր նկարից անգամ ստանում եմ իմ հարցերի պատասխանները»:

Հ. Գ. - Հենրիկ Էլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Ծառայության ընթացքում ևս արժանացել է շնորհակալագրերի ու կրծքանշանների: Հուղարկավորված է Եռաբլուրում: Հենրիկը ծնվել է 2001 թ. մայիսի 25ին: Այսօր Հենրիկը կդառնար 22 տարեկան:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինՀունաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակըՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Թալին-Սասնաշեն ճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավոր կաԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է ԵրևանԴուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանՀունաստանի նախագահը ժամանեց Երևան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»ՇարժումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 3-ին 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՀայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան Մահացել է Հասմիկ ՄուրադյանըՀայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԼՀԿ թիմը Գյումրիում էՉեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 21-ամյա վարորդը մահացել էԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհՄայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներԻրաքը նշել է Հորմուզի նեղուցում ճգնաժամի ավարտից հետո նավթի արդյունահանման և արտահանման վերականգնման ժամկետըՈ՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավորՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետըՈրո՞նք են երիկամներում քարերի հիմնական նշաններըՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայրԳիտնականները փրկարարական գործողության ավարտից հետո կորցրել են կապը Թիմի անունով սապատավոր կետի հետՁերբակալվել է մի տղամարդ, ով առնետի թույն էր լցրել մանկական սննդի մեջԼիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 659-իՋերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՏուապսեում ծովը մաքրում են նավթից՝ հերթական հրդեհի ծխի ֆոնինՎագիֆ Խաչատրյանի նոր լուսանկարը. ինչպիսի՞ տեսք ունի հայրենիք վերադարձած արցախցինԱհազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 37-րդ փողոցում տուն է այրվումՓրկարարները Երևանում վիրավnր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածիցԵրկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ Վարդևանյան