18-ամյա վանաձորցին դանակահարել է 42-ամյա համաքաղաքացուն. նա ձերբակալվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 25-ին՝ ժամը 20:41-ին, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 67-ամյա կինը հայտնել էր, որ որդուն դանակահարել են:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Բազումի բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողների, ինչպես նաև Լոռու մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում Վանաձորի Հալաբյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 42-ամյա տղամարդու որովայնին դանակով խփել էր վանաձորցի 18-ամյա երիտասարդը, որը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



