Վրաստանը կհրաժարվի ադրբեջանական գազից եւ կանցնի ռուսականի՞
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՎրացի փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլին տեղեկատվություն է տարածել Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախի Քալաձեի «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման մասին: Նրա խոսքով, Վրաստանը մտադիր է ադրբեջանական գազը 50 տոկոսով փոխարինել ռուսականով:
Ցիսկարիշվիլիի տեղեկությունների համաձայն, Կախա Քալաձեն Շվեյցարիայում հանդիպել է «Գազպրոմ-Էքսպորտի» ղեկավար Ելենա Բուրմիստրովայի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել անսպասելիորեն` դեկտեմբերի 27-ին, Կալաձեն հանդիպման է մեկնել չարտերային չվերթով, տեղեկացնում է Գրուզիա Online-ը:
Փորձագետը ենթադրում է, որ իշխանությունը մտադիր է ադրբեջանական գազը փոխարինել ռուսականով: Նրա տեղեկություններով, պետական կառույցը, որը կաշխատի պայմանագրային հիմունքներով, Նավթի եւ գազի միջազգային կորպորացիան է, որը 100 տոկոսով վերահսկում է Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած «Գործընկերային հիմնադրամը»:
Հիմնադրամի ղեկավար Դավիդ Սագանելիձեն չի մեկնաբանել տվյալ տեղեկությունը: Հանդիպման մանրամասների մասին լռում են նաեւ Էներգետիկայի նախարարությունում, չնայած հաստատում են Բուրմիստրովայի հետ հանդիպումը: