Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կոկորդ պատռելն ինքնարդարացման մղումից է գալիս. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանը դեռևս 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրագայում Ալիևի ու Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ընդունել է, որ Արցախը ճանաչում է ադրբեջանական: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը դրա վերաբերյալ (օրինակ՝ ապրիլի 18-ի ելույթում) հանդես եկավ հրապարակային ինքնախոստովանական հայտարարությամբ: Տեսնելով, որ ոչ ոք բացարձակապես ոչ մի ցանկություն չունի իրեն դրա համար պատասխանատվության ենթարկել, նաև՝ ոգևորված, որ իր հայտարարությունը փաստորեն ընդունելի է այնքանով, որքանով ինքը շարունակում է մնալ վարչապետի պաշտոնում, Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ի ասուլիսում, մեծ հաշվով, պաշտոնապես հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի անբաժանելի մաս է, ու վե՛րջ:

Թե ինչ կանեն կամ չեն անի զանազանզարմանազան քաղաքական ուժերը, հասարակական-քաղաքական շրջանակները, ով է վրդովված, ով է հիացած, դեռ դնենք մի կողմ: Այդ արտահայտությունը գործնականում հակասում է Հայաստանի օրենսդրությանն ու Սահմանադրությանը հետևյալ ակնհայտ հիմնավորմամբ. ա) կա ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հայտնի որոշումը, որով ՀՀ որևէ պաշտոնյայի արգելվում է Արցախը ճանաչել ադրբեջանական, բ) կա, դեռևս չի չեղարկվել Հայաստանի Անկախության հռչակագիրը, գ) կա, դեռևս ապօրինի չի հռչակվել ՀՀ Սահմանադրությունը: Ի դեպ, եթե արդեն մոռացողներ կան ու հատկապես՝ «մոռացողների» համար, թեթևակի հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակվել է նաև այս հիմնավորմամբ. «...կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա...»:

Դե, իսկ Սահմանադրության անփոփոխելի նախաբանում էլ անքննարկելի հղում է արվում Անկախության հռչակագրին: Սրանք պետականության վերականգնման հիմքերի հիմքերն են: Եվ ահա, ի հայտ է եկել մեկը, որը բացեիբաց հայտարարություններ է անում այդ հիմքերի դեմ: Մինչ վրդովվածները, հիասթափվածները, մշտապես բոլորին անուն դնողները և մնացած բոլորը կկողմնորոշվեն, թե ինչ անեն կամ ինչ-որ բան անեն, թե չանեն, Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն նախապես որոշել են իրենց անելիքն էլ, ասելիքն էլ: Եվ անում ու ասում են: Մամուլում շրջանառվեց մի տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է, որ քպականները հերթով կրկնեն Արցախն ադրբեջանական լինելու մասին իր հայտարարությունը: Այլ կերպ՝ սա կոչվում է «կոլեկտիվ մեղք»:

Այսինքն, բոլորը պիտի թաթախված լինեն դրա մեջ, որպեսզի հետդարձի ճամփա չունենան: Եվ մայիսի 23-25-ն ընկած միջակայքում արձանագրվեցին այդ տեղեկության իսկությունն ապացուցող մի շարք դրսևորումներ: Դե, ԱԺ նիստ էլ կար, իսկը՝ հարմարագույն առիթ, որպեսզի քպականները ի կատար ածեն իրենց առաջնորդի հրամանը: Ու սկսվե՜ց... Չէ՛, այստեղ քպականների հայտարարություններից մեջբերումներ չենք անի: Նախ՝ թերթի տարածքն է ափսոս, երկրորդ՝ առողջապահական նկատառումներով, քանի որ մեզ համար միևնույն չէ մեր ընթերցողի առողջությունը: Ուղղակի չզլանանք նկատել, որ նրանց արտահայտությունները նաև արձագանքների արժանացան, ինչը ևս բնական է, որովհետև եթե մեկը անդադար շարունակում է ստել ու նենգախեղել իրողությունները, պետք է նաև հակադարձել, որքան էլ որ դա տհաճ լինի:

Հիմնական լեյտմոտիվը, որով դրսևորվում են քպականները, Փաշինյանի հակաարցախյան հայտարարությունը կրկնելուց բացի, նույն հին բայաթին է՝ «նախկիններն են մեղավոր»-ի ու նման թեմաներով: Ինչ վերաբերում է մոտիվացիային, ապա պարզից էլ պարզ է, որ ինչ ֆանտաստիկ «մեղավորներ» էլ քպականները փնտրեն ու գտնեն, ում էլ մեղադրանքներ հղեն կամ չհղեն, ինչ անհեթեթագույն «բացատրություններ» էլ որ նշեն, հիմնականում ընդամենը հետապնդում են Արցախից հրաժարվելու դիրքորոշումն ու իրենց հակաարցախյան, ընդհանրապես՝ հակահայկական, նաև, ինչպես նշեցինք, Սահմանադրությանն ու այլ օրենքներին դեմ գնացող քայլն արդարացնելու նպատակ:

Այսինքն՝ ինքնարդարացման նպատակ ունեն, ուրիշ ոչինչ: Փաստը դրանից չի փոխվում: Իսկ փաստն այն է, որ անկախ նրանից, թե 10, 20, 30, 300 կամ 3000 տարի առաջ ով ինչ է արել կամ չի արել, Արցախից հրաժարվելու և այն պաշտոնապես Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, նրան ձայնակցել ու ձայնակցում են իր քպականները: Փաստը մնում է փաստ, որ թե՛ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, թե՛ հաջորդած է՛լ ավելի վատթար հայտարարություններն ու պարտավորությունները ստորագրել է (կամ հնչեցրել է) Նիկոլ Փաշինյանը: Ինչպես ուզում եք՝ «փաթեթավորեք», ինչ մանիպուլ յատիվ գլուխկոնծիներ ուզում եք՝ տվեք: Հայրենիքը թշնամուն հանձնողի խարանը ձեր ճակատին է, ու դա անջնջելի է... Ընդ որում՝ կոլեկտիվ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր