Բարսելոնան ու Ռեալն այլևս իրավունք չունեն իրենց միջև խաղերն Էլ Կլասիկո անվանելու
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» այլևս չեն կարողանա օգտագործել «էլ կլասիկո» արտահայտությունը իրենց միջև կայանալիք հանդիպումներն անվանելու համար, armsport-ի փոխանցմամբ՝ հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Իսպանիայի արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակը մերժել է Մադրիդի «Ռեալի»՝ այս արտահայտությունն օգտագործելու դիմումը, որպեսզի խուսափի ռիսկերից, որոնք կապված են իսպանական Լա Լիգայի հետ՝ նույն անվանումն օգտագործելու հետ։
«Ռեալն» ու «Բարսելոնան» այժմ ունեն մեկ ամիս՝ բողոքարկելու որոշումը, եթե ցանկանում են շարունակել պայքարը «Էլ Կլասիկո» ապրանքանիշի նկատմամբ վերահսկողության համար։
Այս մրցաշրջանում «Բարսելոնան» և «Ռեալը» միմյանց հետ խաղացել են հինգ անգամ։ Թիմերը երկու անգամ հանդիպել են Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում և երկու անգամ միմյանց դեմ են դուրս եկել ազգային առաջնությունում, ինչպես նաև Սուպերգավաթի խաղարկությունում: