Ստեփանակերտում եռյակ տղաներ են ծնվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոնում մայիսի 25-ին եռյակ ծնունդ է գրանցվել։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոն ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովն ասել է, որ երեք նորածիններն էլ տղաներ են:
«Եռյակը լույս աշխարհ է եկել 1 կգ 610 գրամ, 1 կգ 600 գրամ և 1 կգ 400 գրամ քաշով, իսկ ծննդաբերությունն իրականացվել է կեսարյան հատումով»,-նշել է Վ. Օսիպովը՝ հավելելով, որ երեք եղբայրները չհասունացած են լույս աշխարհ եկել և ստանում են համապատասխան խնամք ու բուժում։
Նրա խոսքով՝ նորածինները դուրս կգրվեն միայն այն ժամանակ, երբ նրանց առողջական վիճակը թույլ կտա։ Առնվազն 15 օր նրանք դեռ կլինեն բժիշկների վերահսկողության տակ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



