Կիեւը տեղեկացրել է պայթյունների մասին. օդային տագնապ է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկուշաբթի, մայիսի 29-ին, Կիեւի մարզում ժամը 11.00-ից հետո հայտարարվել է օդային տագնապ։ Ավելի ուշ քաղաքում պայթյուններ են որոտացել, տեղեկացրել է ՈւՆԻԱՆ-ը։
Ինչպես վկայում է օդային տագնապների alerts.in.ua քարտեզը, օդից սպառնացող վտանգ կա Կիեւի եւ մարզի, Խարկովի, Զապորոժիեի, Դնեպտրոպետրովսկի, Չեռնիգովի, Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի բնակիչների համար։
Ինչպես տեղեկացրել են Կիեւի քաղաքային ռազմական վարչությունում, Կիեւում աշխատում է ՀՕՊ-ը։ Քաղաքի բնակիչներին կոչ են արել թաքնվել ապաստարաններում։
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ օպերատիվ ծառայությունները կոչով մեկնել են մայրաքաղաքի կենտրոն։ «Գրոհը Կիեւի դեմ շարունակվում է։ Մի հեռացեք թաքստոցներից»,- կոչ է արել նա։
«Պայթյուններ են քաղաքում։ Կենտրոնական շրջաններում։ Մնացեք թաքստոցներում»,- ավելացրել է Կլիչկոն։