Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վաշինգտոնի հովանավորությամբ միակողմանի զիջման գործընթաց կա». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի իշխանությունները այս պահին սպասարկում են ԱՄՆ-ի և իր դաշնակիցների շահերը։ Այս պահին առկա գործընթացները դժվար է բանակցություններ անվանել, բայց, ամեն դեպքում, դրանք ընթանում են այն սցենարով, որը գծվել է Վաշինգտոնում։ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։

«Հիշենք, որ երբ պատերազմից հետո Փաշինյանն ու Ալիևը գնում էին Մոսկվա ու հետ էին գալիս, ոչ մի «խաղաղության պայմանագրի» մասին չէին խոսում։ Դելիմիտացիայի, դեմարկացիայի մասին էին խոսում և, մեծ հաշվով, 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին։ Հետո, երբ սկսեցին գնալ Բրյուսել, Վաշինգտոն, հռետորաբանությունը փոխվեց. հիմա, փաստորեն, դեռ դելիմիտացիան չավարտած՝ քննարկում են «խաղաղության պայմանագիրը», մինչդեռ բազմաթիվ հարցեր կան։ Ադրբեջանը այդ բոլոր հարցերը որպես ճնշում է օգտագործում սկզբում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, հետո «խաղաղության պայմանագիր» կնքելու համար։ Ալիևը հայտարարեց, որ ամեն ինչ իր պայմաններով պետք է կատարվի։ Այդպիսով վաշինգտոնյան պլանն է իրագործվում։ Այն, ինչ կատարվում է, վաշինգտոնյան օրակարգով է, որտեղ Ռուսաստանը փորձում է իր համար ինչ-որ բան քաղել, հասնել այդ օրակարգի հետևից։ Քանի որ կոմունիկացիաների բացման կետով ճանապարհները պետք է վերահսկի ռուսական կողմը, այս իմաստով ՌԴ-ն ուզում է հասնել գոնե այդ դրույթի վերջնարդյունքին»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ մնացած մասով իրագործվում է վաշինգտոնյան պլանը։

Հայկ Այվազյանի խոսքով, եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթն անգամ պատռվի, կոմունիկացիաները բացվելու են. «Այդ ժամանակ կոմունիկացիաներն արդեն կբացվեն առանց ՌԴ վ ե րահս կ ո ղու թյան, ու Հա յաս տ ա ն ը «проходной двор» կդառնա Թուրքիայի, Ադրբեջանի, ինչպես նաև Արևմուտքի համար, որն անարգել դուրս կգա դեպի Միջին Ասիա։ Այդ հանգամանքը կօգտագործվի ՆԱՏՕ-ի ներկայությունը Միջին Ասիայում ամրապնդելու համար։ Հիմա ՌԴ-ն ամրապնդվելու իր վերջին հնարավորություններն է օգտագործում՝ կոմունիկացիաները վերահսկելու տեսքով»։

Խոսելով բանակցային գործընթացի ներկայիս փուլից՝ նա հավելեց. «Վաշինգտոնում վերջնականացվեց այն հարցը, ըստ որի, Արցախը մնում է Ադրբեջանի կազմում, որ ԼՂ հասկացողություն այլևս չկա, և որ Արևմուտքը կփորձի բանավոր երաշխիքներ ստանալ Ադրբեջանից, որ էթնիկ զտումներ չեն լինի։ Արևմուտքից հայտարարում են, թե Արցախում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանել՝ թողնելով Արցախն Ադրբեջանի կազմում։ Իրավունքները պաշտպանելու մասին թեզերով Արևմուտքը Արցախի ժողովրդին փորձում է համոզել, որ եթե համաձայնեն ինտեգրվել, իրենց իրավունքները կպաշտպանեն։ Մինչդեռ, այդ տրամաբանությամբ, հետո ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթաց է լինելու, որից հետո Թուրքիայի հետ հարաբերությունների լավացում, 102-րդ ռազմաբազայի դուրսբերում, ինչից հետո Հայաստանը կվերածվի թուրքական վիլայեթի՝ ֆորմալ առումով ինքնիշխան, բայց, փաստացի, զուրկ ինքնիշխանությունից»։

Հայկ Այվազյանն ընդգծեց, որ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները գործում են իրենց շահերի տեսանկյունից, բայց պետք է տեսնել, թե որ երկրների հետ համագործակցելով ու որ կենտրոնի առաջարկներով է հնարավոր պահպանել մեր շահերը։ «Հիմա ԱՄՆ-ՌԴ պատերազմ է տեղի ունենում, ու ԱՄՆ-ին միայն մի բան է հետաքրքրում՝ Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել։ Թե այդ ընթացքում քանի պետություն կզոհաբերվի, քանի տասնյակ հազար մարդ կսպանվի, ԱՄՆ-ին չի հետաքրքրում։ Հետևաբար, Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցողը Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու գործընթացի էլեմենտ է։ Իսկ ի՞նչ պետք է արվի Ռուսաստանին պարտության մատնելու համար. առաջին՝ կնքվի «խաղաղության պայմանագիր», որպեսզի Ռուսաստանի ներկայությունն Արցախում այլևս անհրաժեշտ չլինի։ Դրանից հետո Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ծրագիր կլինի ու կասվի, որ 102-րդ ռազմաբազայի անհրաժեշտությունն այլևս չկա։ Բայց պարզ է, որ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելով՝ ոչինչ չի ավարտվելու։ Դրանից հետո Արևմուտքն անցնելու է հաջորդ փուլին՝ Ուկրաինայի օրինակով Հարավային Կովկասը պատրաստելու է պատերազմի։ Պարզ է, որ այս իրավիճակում Ռուսաստանը 100 տոկոսանոց հայանպաստ ու մեր ուզած քաղաքականությամբ չի կարող շարժվել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՌԴ-ն, սակայն, ունի միջանկյալ տարբերակ։

«Այդ միջանկյալ տարբերակը դեռ վաղուց էր առաջարկվում, անգամ մինչև 2018-ը, բայց ՀՀ իշխանությունները չգնացին «լավրովյան» տարբերակին։ Հետո մենք ստացանք վաշինգտոնյան պլանը, այն է՝ պատերազմով հարցը լուծել՝ ոչ հօգուտ մեզ։ Այո, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեզ համար լավագույնը չէ, բայց մենք մտանք Արևմուտքի ծանրագույն պարտավորությունների տակ, դարձանք խոցելի, մեր գլխին պատերազմ սարքեցին ու տարան պարտության։ Որպեսզի հիմա Ռուսաստանին դուրս չհանեն տարածաշրջանից, ու ԱՄՆ-ն այստեղից ՌԴ-ի համար սպառնալիքներ չստեղծի, Ռուսաստանը փորձում է իր դիրքերը չզիջել։ Որպես տարբերակ՝ ասում է՝ կոմունիկացիաները բացեք, գամ վերահսկեմ, որպեսզի այն թուրանական միջանցքի չվերածվի»,-ասաց նա։

Այվազյանի դիտարկմամբ, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունները, ըստ իշխանությունների պայմանավորվածության, ճանաչում են ԽՍՀՄ օրենքներով։ «Այսպես կոչված՝ անկլավները ԽՍՀՄ քարտեզներում են։ Եթե «անկլավների» դեպքում ԽՍՀՄ հաստատված քարտեզներով են առաջնորդվում, ապա ինչո՞ւ է Արցախի կարգավիճակի հարցը որոշվում ոչ թե նույն ԽՍՀՄ օրենքներով, այլ միջազգային իրավունքի նորմերով։ Եթե ԽՍՀՄ օրենքներով «անկլավներն» ուզում են տալ, այդ դեպքում թող իրենք էլ ճանաչեն Արցախի հանրաքվե անելու և ԽՍՀՄ կազմից դուրս գալու փաստը։ Չէ՞ որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Արցախն իրավունք ունեին հանրաքվե անել ու դուրս գալ ԽՍՀՄ կազմից։ Ադրբեջանը չի արել, Արցախն արել է։ Արցախի կարգավիճակն էլ այդ դեպքում թող ԽՍՀՄ օրենքների համատեքստում որոշվի։ Հայաստանի քաղաքական դաշտն անընդհատ գոյություն չունեցող Մինսկի խմբի վրա է հղում անում, ինչո՞ւ։ Ստացվում է, որ մենք միակողմանի զիջման ենք գնում, որովհետև միջազգային իրավունքով միջազգային հանրությունն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչում, մինչդեռ ԽՍՀՄ օրենքներով Արցախն Ադրբեջանի մաս չէ։ Միակողմանի զիջում է գնում, ինչն արվում է Վաշինգտոնի հովանավորությամբ։ Վերջնական նպատակը Հայաստանին ՌԴ-ի դեմ պատերազմի նախապատրաստելն է»,-ասաց նա՝ շեշտելով, որ հարց է, թե Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից ով որքանով է տեղեկացված այս օպերացիայի մասին։

«Չի բացառվում, որ կան մարդիկ, ովքեր ամբողջովին չեն հասկանում, թե գործընթացներն ուր են տանում՝ միգուցե մտածելով, որ ռուսներին դուրս մղելով՝ Արևմուտքի օգնությամբ նրդրումներ կլինեն, կպահպանեն իշխանությունը։ Այդ տրամաբանությամբ երևի Զելենսկուն էլ ժամանակին մինչև վերջ չէին բացատրել, թե ինչ է սպասվելու Ուկրաինային, մինչդեռ տեսանք՝ ինչ եղավ։ Այսինքն, չեմ բացառում, որ, օրինակ՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի նմաններն այդ օպերացիային լավ են տիրապետում, բայց չեմ էլ բացառում, որ, օրինակ՝ նույն Փաշինյանին Զելենսկու նման շատ հարցերում տեղյակ չեն պահում օպերացիայի մանրամասներին, չեն ասում՝ վերջնարդյունքում ինչ է լինելու։ Այսինքն, Փաշինյանը կարող է մտածել, թե շատ խելոք է ու, այս պարտիայում բոլորից օգտվելով, կմնա իշխանության, բայց չի բացառվում, որ Արևմուտքն իրենից օգտվի ու վերջում զոհաբերի և՛ Փաշինյանին, և՛ Հայաստանը։ Իսկ ահա նրանց, որոնց Արևմուտքը որպես Փաշինյանին փոխարինող նախապատրաստում է իշխանության, գուցե օպերացիայից տեղյակ են։ Այս իշանությունների դերը ներկա փուլում ամեն ինչ անելն է, որ ռուսներին դուրս բերեն տարածաշրջանից, որ վերջում Հայաստանն Ուկրաինայի սցենարով ՌԴ-ի դեմ օգտագործվի։ Իշխանությունների դերն այսքանն է, որտեղ իրենք որոշիչ դեր, ամեն դեպքում, չունեն, ու իրենց փոխարեն ուրիշներն են քաղաքականություն վարում»,-ասաց նա։

Վաշինգտոնի պլանը կիրագործվի, թե ոչ, ըստ Հայկ Այվազյանի, դժվար է ասել։ «Կարող է և չհաջողվի՝ կապված աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ, բայց, մեծ հաշվով, այս քաղաքականությունը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Ընդդիմությունը պետք է վերանայի իր արտաքին քաղաքական մոտեցումները, սկսի բացահայտել այն պլանները, որն Արևմուտքը նախապատրաստում է Հայաստանի համար։ Այդ դեպքում կարող է իրավիճակ փոխվել։ Եթե ընդդիմությունը մինչ այս ձևավորեր մի օրակարգ, որով ճնշում կգործադրեր իշխանության վրա՝ ասելով, որ թեպետ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը լավագույնը չէ, սակայն այդ փաստաթղթից չպետք է շեղվել, Արևմուտքի համար Հայաստանում իր քաղաքականությունն իրականացնելը դժվար կլիներ։ Այդ օրակարգով ԱՄՆ դեսպանատան դիմաց մի քանի բազմահազարանոց ցույցի դեպքում այլ իրավիճակ կտեսնեինք։ Արևմուտքը, վախենալով իր դեմ բարձրացվող ալիքից, կարող էր որոշակի հետքայլեր անել, որոշ պլաններից գոնե ժամանակավորապես հրաժարվել։ Բայց Արևմուտքը դեռ անարգել իրականացնում է իր քաղաքականությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, հսկիչներին հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքը․ ShamshyanՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտը, հեղինակային իրավունքի մասին առաջին օրենքը. «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար Զատիկը երջանկություն կբերիՀայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանԵրբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջՀայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Ադրբեջանի միջով հացահատիկ է Հայաստան ուղարկվել «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ Հակոբյան20-ամյա աղջիկը վարակի պատճառով կորցրել է ոտքերըԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Արտառոց դեպք՝ Երևանում, օտարերկրացի մայրը hարվածել է 3-ամյա երեխային, որը հետո վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Գագիկ Սուրենյանը վատ լուր է հայտնումԿեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՀիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնեց Մյունխեն՝ որդու բուժման համար Օրինազանց վարորդները հայտնաբերվել են․ մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածները հոսպիտալացվել են Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացման արդյունքը երաշխավորված չէ. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակ Ով կփոխարինի զոհված Ալի Լարիջանիին Իսրայելում վերջին 24 ժամվա ընթացքում հոսպիտալացվել է 192 մարդ Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին՝ Լարիջանիի մահվան կապակցությամբ Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» տպավորիչ էր՝ 7:2 Օմանը դատապարտել է Իրանի էներգետիկ օբյեկտների թիրախավորումը Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 1000-ի 1 տարեկան երեխային սպանել փորձած խորթ մորը 2 ամսով կալանավորեցին Սպիտակ տունը հայտնում է հակամարտության սկզբից ի վեր իրանական 120 նավ խորտակելու մասին «Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալը փորձել է կյանքին վերջ տալ «Կուռառա» ռոք խումբը Հայաստանում է Ի՞նչ եղանակ սպասել մարտի 19-ից 23-ը Խոշոր ավտովթարի 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍուրեն Պապիկյանը ուսանողների հետ այցելել է զինված ուժերի մի քանի պաշտպանական կառույցներ 4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած վթարից Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղություն