Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նպատակները. Արցախի ՄԻՊ

ԲԼՈԳ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին․

«Ալիևի հայտարարությունները հստակ ցուցիչ են այն բանի, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման մասին բոլոր խոսակցությունները դատարկաբանություններ են։

Արցախի Հանրապետության պետականությունն ու պետական մարմինները ձևավորվել են Արցախի ժողովրդի կամարտահայտության արդյունքում՝ ինքնորոշման բնական իրավունքի իրացման ճանապարհով և միտված են սպասարկելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

Դրանց դեմ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները և դրանցում պարունակվող սպառնալիքները փաստացի ևս մեկ անգամ բացահայտում են, թե ինչ նպատակներ են թաքնված բանակցությունների ժամանակ «իրավունքների և անվտանգության ապահովման» ադրբեջանական խոստումների ներքո։

Ալիևի հայտարարություններն ազդակ պետք է լինեն հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր կողմերի համար, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, այլ իրավունքների և ազատությունների ապահովման մասին խոսակցությունները հիմնազուրկ են և իրականությունից կտրված։ Ավելին, դրանք Ադրբեջանի կողմից օգտագործվում են հայատյացության օրակարգը և Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ զտման քաղաքականությունը քողարկելու համար։

Ինչպե՞ս կարող է ողջամիտ մեկը հավատալ, որ քաղաքացիական անձանց դաժանաբար սպանողը, հայկական մշակութային արժեքների և անգամ հայկական գերեզմաների դեմ պատերազմ վարողը կամ շուրջ կես տարի Արցախի ժողովրդին դիտավորյալ շրջափակման մեջ պահող ու առանց գազամատակարարում և էլեկտրամատակարարում թողած Ադրբեջանը կարող է իրավունքներ և անվտանգություն ապահովել։

Իրողություններն առավել քան պարզ են ու հասկանալի․ Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նպատակները։ Հիշեցնում եմ բոլոր այն կողմերին, որոնք, այս պարզ ճշմարտությունները հասկանալով հանդերձ, չտեսնելու են տալիս կամ դիտավորյալ զբաղվում են ինքնախաբեությամբ, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխման պատասխանատվություն ունի միջազգային հանրությունը՝ որպես հավաքական հանրույթ, իսկ այդ պատասխանատվության ձախողումը բոլորի հանցակցությունն է»։

Ժամանակավորապես արգելք է սահմանվել բենզինի և կերոսինի արտահանման վրա. ՊուտինՀամաշխարհային տնտեսությանը սպառնում են ռեկորդային պարտքերը, գնաճը և արհեստական բանականության բումը. BISՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանՄրցակիցների միակ շանսն այն է, որ նրանք չափազանց թուլանան. Իբրահիմովիչը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը Մահվան ելքով վրաերթ ԵրևանումՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը կգլխավորեն Լավրովն ու ՍոբյանինըՎարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել էՓրկարարները Վենեսուելայում երկրաշարժերից հետո փլատակների տակից անվնաս դուրս են բերել երկու 11-ամյա տղաներիOpta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը Լիոնել Մեսիի ռեկորդը Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը. Վուչիչ Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները․ Մոջթաբա ԽամենեիԵՄ-ն 5 մլն եվրո է մոբիլիզացրել Վենեսուելայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զnհվել Պայթյուն Գյումրի քաղաքի տներից մեկում. կա զnհ Հակառակորդները ցանկանում են, որ Ռուսաստանը անհետանա աշխարհի քարտեզից, սակայն «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը թույլ չի տա դա իրականացնել. ՄեդվեդևԱրարատի մարզում «Changan» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինԿիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. ՊուտինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Գեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին