Արցախում կարկուտից վնասված տնամերձերի հողօգտագործողներին բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլներ են տրամադրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կարկուտի հասցրած վնասների իրական չափը հայտնի կլինի բերքահավաքի ընթացքում:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը՝ հավելելով, որ կարկուտի հետևանքով վնասների չափերը դեռ հայտնի չեն, ուստի աջակցության անհրաժեշտության մասին խոսելը տեղին չէ:
«Այդուհանդերձ, տնամերձ մշակող հողօգտագործողներին տրամադրվել են բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլներ, որպեսզի այդ կերպ նվազեցվի նրանց պատճառված վնասի հետևանքները»,- ասել է Գ. Հայրիյանը:
Ինչ վերաբերում է երաշտի հետևանքների հարցում աջակցությանը, ապա, ըստ գերատեսչության ղեկավարի, դրանից տուժած հողօգտագործողների ֆինանսական ծախսերը զգալիորեն թեթևացնելու համար պետական միջոցների հաշվին 2 փուլով կփոցխվեն 2024 թվականի բերքի տակ նախատեսվող աշնանացան հացահատիկայինների ցանքատարածքները: