Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գնաճն ու գնանկումը պետք է դիտարկել առաջին անհրաժեշտության ապրանքների դիտանկյունից». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թ.-ին Հայաստանում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ, իսկ 12-ամսյա գնաճը կազմել է 3,2 տոկոս։ Սրանք պաշտոնյաների հնչեցրած թվեր են: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն ասում է՝ շուկայում գնաճ կա, սակայն այն կառավարելի է:

«Եթե առկա գնաճը վերածում ենք, ասենք, դոլարի, ապա այն կրկնակի ավելի է լինում: Մեր քաղաքացիներից շատերն օգտվում են արտասահմանից ուղարկվող գումարներից, շատերը դրանցով են ապրում: Իրենց համար գնաճն ավելի մեծ է: Շատերի դեպքում տրանսֆերտները գալիս են ՌԴ-ից, իսկ այնտեղ ռուբլին անկում է ապրում դոլարի, նաև մեր դրամի նկատմամբ, հետևաբար այնտեղից ուղարկված տրանսֆերտները նվազել են դրամային հաշվարկով: Ստացվում է, որ մեր սպառողները տուժում են, և իրենց համար գնաճը 5-6 տոկոս է և ավելի: Բացի դրանից, ներկրվող ապրանքները հիմնականում գնվում են տարադրամով, բայց հասնում են Հայաստան ու վաճառվում բավականին թանկ գնով, մինչդեռ այդ ապրանքների դեպքում գնաճ չպետք է լիներ, նույնիսկ գնանկում պետք է լիներ կամ էլ մնար նույն մակարդակին: Այս պարագայում ներկրողները ստանում են գերշահույթ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Ընդգծում է, որ, ի վերջո, Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները կհանդարտվեն, այդ պարագայում մեզ մոտ կարող է դրամի արժեքի անկում լինել, ինչպես նախկինում: «Մեր դառը փորձից գիտենք, որ այդ դեպքում գնաճն ահռելի չափերի է հասնում: Սա է մտահոգիչ, որ գները կարող են աստղաբաշխական ձևով բարձրանալ»: Տնտեսական աճի մասով համակարծիք է այն մտքի հետ, որ թվերն իրենց մեջ արհեստական գործոն ունեն. «Մեզ մոտ ներկայում շատ են մարդիկ, որոնք «դրսից» են եկել Հայաստան, բայց շարունակում են այնտեղի համար աշխատել բավականին բարձր աշխատավարձով, Հայաստան է մտնում բավականին մեծ չափի գումար, հիմնական աճը դրա հաշվին է եղել:

Շինարարությունն է ավելի մեծ թափով իրականացվում: Սկսեցին երիտասարդներին ցածր տոկոսով և արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրել, որպեսզի բնակարաններ գնեն: Սա էլ է ինչ-որ ձևով խթան հանդիսացել տնտեսության զարգացմանը»: Վերադառնալով գնաճի ցուցանիշներին՝ ընդգծում է, որ գնանկում շուկայում ևս կա, բայց գնաճի ու գնանկման պարագայում քաղաքացիներին հետաքրքրում են առաջին անհրաժեշտության ապրանքները և ոչ թե, ասենք, տեխնիկայի գների նվազումը: Մարդիկ տեխնիկա կամ կահույք կարող են գնել մի քանի տարին մեկ անգամ: Մինչդեռ, օրինակ՝ բանջարեղենի շուկայում գները գրեթե անփոփոխ են մնում:

«Ֆերմերները դժգոհում են, որ թանկացել է պարարտանյութը, դիզվառելիքը, բայց մյուս կողմից մեր դրամը արժևորվել է: Պետք է հաշվի առնել, որ հիմա բանջարեղենի հիմնական մասը դեռ ջերմոցներինն է: Այլ երկրներից ներկրվող բանջարեղենն է ավելի էժան: Այս պարագայում տեղական արտադրանքը սկսում է մրցակցել ներկրվածի հետ, ինչը վատ չէ: Մեկ վատ տենդենց կա, որ բանջարեղենի կամ մրգերի պարագայում գները մինչև սեզոնի ավարտը մնում են անփոփոխ, նախկինում նման բան չկար: Օրինակ՝ ելակը սեզոնի սկզբից վաճառվում էր 1000-1400 դրամ, և այս գինն անփոփոխ է, մինչդեռ նախկինում՝ սեզոնի միջնամասում գինը սկսում էր նվազել»,-եզրափակում է ՀԿ նախագահը:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը տնտեսական աճի հրապարակված թիվը հեքիաթ է համարում: «Ո՞վ չգիտի, որ այդ 12,6 տոկոս աճի մեջ մեր ներդրումը, մեր արժանիքը չկա, այն մեզանից անկախ պատճառներով է եղել: Գնաճի մասով թվերը ևս վստահություն չեն ներշնչում, որովհետև առաջին անհրաժեշտության ապրանքային խմբերում ունենք տվյալներ, երբ գնաճը բավականին մեծ չափերի է հասնում: Ընտանիքի հիմնական ծախսն ու սպառողական զամբյուղը կազմում են առաջին անհրաժեշտության ապրանքները: Եթե մեր վիճակագրությունը առանձնացներ քաղաքացու հիմնական և երկրորդական ծախսերը, պատկերն ակնհայտ կլիներ: Մեր վիճակագրության մեթոդաբանությունը հետևյալն է՝ վերցնում են 470 տեսակ ապրանքներ և ծառայություններ ու միջինացնում թվերը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Հարց՝ քաղաքացին տարվա կտրվածքով որքա՞ն հաճախ է տեխնիկա գնում, օրինակ՝ մի քանի տարին մեկ, մինչդեռ սնունդը պարտադիր է գնման ամեն օր: «Գնաճ կա բոլոր երկրներում, դա ցուցանիշ է տնտեսության զարգացման, բայց քաղաքակիրթ երկրում եկամուտներն աճում են գնաճից առաջանցիկ տեմպերով: Եթե գնաճը 5 տոկոս լինի, իսկ մարդու եկամուտն աճի 7 տոկոսով, նա գնաճը չի էլ նկատի: Հիմա մեզ մոտ խաբեության մի նուրբ տեսակ է առաջացել, երբ հրապարակվում են թվեր, որոնք չեն արտահայտում իրականությունը: Մեր երկրում հաստատված մարդիկ մի օր գնալու են, այդ դեպքում ի՞նչ պատկեր կունենանք: Ո՞վ է խոսում այն մասին, որ մարդկային ներհոսքին զուգահեռ նաև մեր հայրենակիցներից շատերը հեռացան Հայաստանից:

Ժողովրդի բարեկեցության կամ ապրանքների մատչելիության ցուցանիշներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մեր բնակչության 10 տոկոսն առավել ապահովված է, մինչդեռ մարդկանց՝ բավականին մեծ տոկոս կազմող խմբի մոտ սննդի բաղադրությունը հիմնականում հաց և մակարոն է, միսը և բանջարեղենը համեմատաբար պակաս է: Մեր բնակչության 40 տոկոսը կամ աղքատության շեմին մոտ է, կամ այդ շեմից ներքև է: Իշխող ուժը հպարտանում է միայն թվերով, բայց տիրող իրավիճակին խորքային գնահատական չի տալիս: Ասում են, որ արտահանման ծավալներն աճել են 70 տոկոսով: Դա ֆանտաստիկայի ժանրից է, այդպիսի թռիչք չի լինում մեր տնտեսության մեջ: Հնարավոր է, որ սա տնտեսական օրինաչափություններից անկախ մի երևույթ է, որտեղ մի թիվն աճել է, մյուսը՝ նվազել»,-եզրափակում է Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Ժաննա Անդրեասյանը և Խալեդ Էլ-Էնանիին վերահաստատել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Հրշեջները այրվող բնակարանից փրկել են երեք մեծահասակի և չորս երեխայիԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Ջուր չի լինելու մինչեւ 19:00-ն. հասցեներ