Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Փաշինյանի դիրքորոշումը սպառնում է Հայաստանի գոյությանը». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru-ն «Փաշինյանի դավաճանական դիրքորոշումը սպառնում է Հայաստանի գոյությանը» վերնագրով հոդվածում գրում է, որ պետք չէ զարմանալ, եթե Նիկոլ Փաշինյանը և օտարերկրյա կամակատարները շարունակեն ղեկավարել Հայաստանը: Այդ մասին իր Տելեգրամ ալիքում գրում է քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։ Նա իրավիճակը վերլուծել է ռազմավարական, իրավական և միջազգային իրավական տեսանկյունից։ Մասնավորապես, պատմաբանը նշել է Փաշինյանի փոխբացառող մոտեցումները, ով մի կողմից՝ հայտարարում է, որ Բաքվի ռեժիմը էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականություն է վարում արցախահայության նկատմամբ, իսկ մյուս կողմից՝ հրաժարվում է այն գաղափարից, որ օգտագործելով Հայաստանի տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ կանխի այդ ցեղասպանությունը, և փաստացի կոչ է անում հայ ժողովրդին հաշտվել Արցախի կորստի հետ։

Պատմաբանի կարծիքով անկլավները և հատկապես Տիգրանաշենը Բաքվի մինիսուլթանությանը տալու Փաշինյանի դավաճանական դիրքորոշումը սպառնում է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության գոյությանը։ Դրան հաջորդելու է Սյունիքի կտրումը և նրա սրընթաց ապահայացումը։ Արցախի ճանաչումը Բաքվի մինիսուլթանության կազմում, ըստ Այվազյանի, հակասում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրին, ՀՀ Սահմանադրությանը, ինչպես նաև ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշմանը, որտեղ ասվում է. «Ցանկացած միջազգային կամ ներպետական փաստաթուղթ, որում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում, անընդունելի է համարվում Հայաստանի Հանրապետության համար»:

Փաշինյանի՝ ցեղասպանության կանխարգելմանն ուղղված գործողություններ ձեռնարկելուց հրաժարվելը հակասում է նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիային։ Ինչո՞ւ այդ հարցով Փաշինյանը գոնե ՄԱԿ-ի համապատասխան մարմնին, այսինքն՝ Անվտանգության խորհրդին չի դիմում»,- գրել է Այվազյանը։ Խնդիրը, ըստ Այվազյանի, Փաշինյանի կամ նրան սատարող կուսակցությունն ու խորհրդարանական մեծամասնությունը չէ, այլ Հայաստանի ապապետականացված պետական բյուրոկրատիայի ու վարչապետին հեզորեն ենթարկվող բարձրաստիճան պաշտոնյաները։

«Վաղը Փաշինյանը շատ հանգիստ կվերանվանի Սևանը Գյոքչա, Էջմիածինը՝ Ուչքիլիսա, Վանաձորը՝ Ղարաքիլիսա, Հայաստանի Հանրապետությունը՝ Չուխուր-Սաադի Հանրապետություն՝ պատճառաբանելով, որ պատերազմով սպառնալով՝ դա պահանջում են Բաքուն և Անկարան, իսկ միջազգային համայնքը չի պատրաստվում պաշտպանել մեզ և տալ անվտանգության երաշխիքներ: ««Ի՞նչ է, պատերազմ եք ուզո՞ւմ, անուղեղներ»,- քմծիծաղով կասի Փաշինյանը: Եվ մի կասկածեք, որ կգա այդ օրը, եթե Փաշինյանն ու օտարերկրյա կամակատարները շարունակեն ղեկավարել Հայաստանը»,- հեգնանքով ասել է Այվազյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ