Մերձավոր Արեւելքում գործող ահաբեկչական խմբավորումները ոչ մի կապ չունեն իսլամի հետ. ԱՄԷ դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքում եւ Սիրիայում այսօր տեղի ունեցող իրադարձությունները ծայրահեղ ահաբեկիչների ձեռքի գործն են, որոնց գործողությունները ոչ մի կապ չունեն իսլամի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄԷ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին: «Իսլամը հանդուրժողականության, խաղաղության եւ արդարության կրոն է, մենք մերժում եւ դատապարտում ենք «Իսլամական պետություն», «Ալ Կաիդա» եւ մյուս ահաբեկչական կազմերպությունների գործողությունները: Այդ կազմակերպություններն արգելված են բոլոր արաբական երկրներում:
Մենք դատապարտում ենք մարդկության դեմ այդ կազմակերպությունների գործողությունները, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսլամը։ Նրանց գործողությունները դատապարտվում են ոչ միայն արաբական երկրների կառավարությունների, այլ նաեւ արաբ ժողովրդի կողմից»,- ասել է դեսպանը:



