Գերմանիայում հարցվածների մեծ մասը միգրանտների ընդունման սահմանափակման կողմնակից է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայում հարցված բնակիչների գրեթե կեսը կողմ է փախստականների ընդունման սահմանափակումների ներդրմանը՝ տարեկան մինչեւ 200 հազար մարդ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով գերմանական «Bild am Sonntag»-ին:
«Emnid» ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներով, 48%-ը սատարել է այդպիսի միջոցառումների ներդնումը, 44%-ը մերժել է այդ սահմանափակումը: Գաղափարն առավել մեծ աջակցություն է գտել Գերմանիայի արեւելքում, որտեղ սահմանափակումների օգտին արտահայտվել է հարցվածների 58%-ը:
Ավելի վաղ Բավարիայի վարչապետ Հորստ Զեեհոֆերը հայտարարել էր, որ իրատեսորեն Գերմանիան կարող է տարեկան մինչեւ 200 հազար փախստականի ընդունել: Նրա խոսքով, ներկայում նրանց թիվը չափազանց մեծ է, իսկ եվրոպական մյուս երկրները չեն ձգտում կիսել նրանց ընդունման բեռը:
Պաշտոնական տվյալներով, 2015 թվականին Գերմանիան ավելի քան 1 մլն միգրանտի է ընդունել: Եվս շուրջ 250 հազար փախստական երկիր է ժամանել անօրինական ճանապարհով:



