Շվեդ ամուսիններին թույլ չեն տվել իրենց երեխային անվանել «Պուտին»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շվեդական Հիսհուլթ գյուղի բնակիչներ Էնն ու Ռոննին արդեն ութ անգամ զրկվել են գրանցամատյանում «Պուտին» անունը գրանցելու իրավունքից, որը նրանք տվել են իրենց որդուն դեռևս 2021 թվականին։ Պատմությունը հրապարակել է Bild-ը։
Մանկապարտեզում երկու տարեկան Պուտինին գրանցել են որպես Նիկոլայ, որից հետո նրա մայրը գրել է նրա անունը նրան պահարանի վրա՝ այդ գրության կողքին։ Նշվում է, որ հարազատները փոքրիկին «Պուտին» են անվանում, իսկ մնացածները դիմում են նրան «դու»–ով՝ չնշելով անունը։
«Մեր երեխան ուզում է ինքը [որոշել], ամեն ինչ պետք է արվի ըստ նրա կամքի: Երբ հանդիպում ես նրան, անմիջապես տեսնում ես՝ այս երեխան Պուտինին պարզապես շատ է նման»,– ասել են տղայի ծնողները։
Էնն ու Ռոննին պատրաստ են զիջման գնալ՝ անունը դարձնելով հնչողությամբ ավելի շվեդական՝ «Պուտտին»: Նշվում է, որ ծնողները չեն փոխել իրենց կարծիքը նույնիսկ ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո։
«Իհարկե, պատերազմը լավ չէ։ Մարդիկ խաղաղության իրավունք ունեն։ Բայց հիմա ամեն ինչում մեղավոր է Պուտինը: Գնաճ, գներ, տոկոսադրույքներ…»,- լրագրողներին ասել է երեխայի հայրը։