Վարչապետի աշխատակազմում եղել է 84 մեքենա, հիմա ունենք՝ 40․ Արայիկ Հարությունյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վարչապետի աշխատակազմում եղել է 84 մեքենա, հիմա ունենք՝ 40:
Այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը․
«Նախորդ տարվա համեմատ մեքենաների թիվը պակասել է 11 տոկոսով, դրա նախորդ տարին 6 տոկոսով, այսինքն սիստեմատիկ մեքենաների թիվը կրճատվում է»։
Այն հարցին, որ ընդհանուր պետական հիմնարկների ծառայողական մեքենաների թիվը աճել է և 1000-ը գերազանցել, Արայիկ Հարությունյանը խնդրել է հարցում անել․
«Կնայենք կասենք ինչու, կարող է ավելացած լինեն, որովհետև մենք հիմա, այսպես պայմանական ասված, մատյանի համակարգ ենք ներդնում, որտեղ էլեկտրոնային եղանակով բոլոր գերատեսչությունները և նրանց ՊՈԱԿ-ները, ՓԲԸ-ները և այլն, պետք է իրենց տվյալները ներբեռնեն։ Կարող եմ ենթադրել, որ կարող է ներբեռնման և մատյանի գործարկման խնդիրը լինի, բայց, էլի հարցմանը կպատասխանենք»։