Միշելի հայտարարությունից հետո անցել է մոտ 3 շաբաթ, սակայն ազատ արձակվող գերիների մասին լուրեր դեռ չկան․ Մանե Թանդիլյանը դիմել է ԱԳՆ-ին
ԲԼՈԳ«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դիմել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարություն Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձնման գործընթացի մասին տեղեկատվություն ստանալու համար։
Մայիսի 14–ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն կալանավորվածներ։ Այդ հայտարարությունից հետո անցել է մոտ 3 շաբաթ, սակայն ազատ արձակվող գերիների մասին լուրեր դեռ չկան։
Արդյունքում, ստացվում է, որ մենք առաջընթաց ենք ունենում միայն հայտարարությունների քանակի աճի հետ կապված։
Հատկապես մտահոգիչ է այն, որ արդեն երեկ՝ հունիսի 1-ի Քիշնևում եվրոպական առաջնորդների միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը գերիների հարցին անդրադարձն ուներ ընդհանրական բնույթ, այն ըստ էության, կոչ էր՝ առանց անդրադառնալու նախորդ հանդիպման հստակ հայտարարությանը և արդյունքներին կամ դրանց բացակայությանը։
Ակնկալում եմ, որ իշխանությունները և միջազգային գործընկերները հետևողական կլինեն Շառլ Միշելի հայտարարությունը արագ կյանքի կոչելու հարցում։

1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



