Մեր հայրենիքի սահմանները գծվել են մեր հազարավոր հայրենակիցների արյունով. Իվետա Տոնոյան
ԲԼՈԳԻվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և կից գրել .
«Հայրենիք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով այսօր հրավիրված հանդիպում-քննարկման ընթացքում խոսել եմ Հայաստանի ու Արցախի առջև ծառացած խնդիրների մասին: Շեշտել, որ երբ ՀՀ վարչապետը խոսում է Հայաստանի կադաստրի թղթի մասին, դա խիստ վիրավորական է յուրաքանչյուր բանական և գիտակից մարդու համար։ Մենք տասնամյակներ շարունակ ականատես ենք եղել մեր անկախ պետականության ստեղծմանը և կարծում եմ, որ մեր այդ պատմությունն ուրանալն ազգային դավաճանություն է։
Այս 30 տարիների ընթացքում, և արցախյան պատերազմի ընթացքում մեր հայրենիքի սահմանները գծվել են մեր հազարավոր հայրենակիցների արյունով։ Ու այսօր վիճարկել այդ հայրենիքի սահմանների լինել կամ չլինելու հարցը, ինձ համար դավաճանություն է: Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժանանակ» օրաթերթի համար եղել է տաղանդավոր խմբագիր, սակայն հայ ժողովրդի պատմությունը սեփական նախասիրություններով ու ճաշակով խմբագրելու բարոյական իրավունք որևէ մեկը չի տվել գործող իշխանություններին։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



