Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ասաց՝ մեզ օգնության չեն գալիս, մա՛մ, դու աղոթի, որ ողջ մնանք, որ մեր հողերը հետ բերենք». Խորեն Հաջաթյանը զոհվել է հոկտեմբերի 23-ին՝ Վարանդայում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մանկության տարիներից սկսած Խորենը լուրջ էր իր տեսակով, իհարկե, կատակելու ժամանակ էլ կատակում էր: Նվիրված էր, հայրենասեր, խղճով: Սիրում էր խաղալ փոքրերի հետ, մեծերի նկատմամբ հարգանքով էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խորենի մայրիկը՝ տիկին Ասյան:

Երբ սկսում ենք խոսել դպրոցական տարիների մասին, նա հիշում է, որ դեռ փոքրուց որդին անընդհատ ասում էր՝ ազգի հերոս եմ դառնալու. «Դպրոցական տարիներից ուզում էր Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել: Երբ Խորենը փոքր էր, բնակվում էինք Թալինում: Դպրոցին զուգահեռ նաև 7 տարի տեղի գեղարվեստի դպրոցը հաճախեց: Տեղափոխվեցինք Երևան, ընդունվեց Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջ, չնայած ռազմական համալսարան ընդունվելը մտքից չէր հանել: Իրեն խորհուրդ տվեցի, որ ավելի կատարելագործի կրթությունն արվեստի ուղղությամբ: Ինձ ասաց՝ մա՛մ ջան, քո ցանկությունը կկատարեմ: Սովորում էր, զուգահեռ աշխատում: Մեկնել էր ծառայության, մի օր ասաց՝ ամբողջ Արցախին վերևից նայում եմ: Իրեն վստահել էին քարտեզների թարմացումը՝ մա՛մ, կրթությունս ինձ օգնեց: Ուրախանում էր, որ իրեն նման կարևոր գործ էին վստահել, ասում, որ Արցախը սանտիմետր առ սանտիմետր գիտի: Իրենց զորամասում Մոնթեի արձանը վնասվել էր, դեռ իր ծառայության մեկնելուց առաջ ինչ-որ արկ էր ընկել: Անհրաժեշտ շինանյութ է խնդրել, որպեսզի արձանը վերանորոգի: Ծառայության ընթացքում զորամասից մի քանի անգամ զանգահարել և մեզ շնորհակալություն են հայտնել, որ նման որդի ենք դաստիարակել»:

Խորենը վերջին կուրսում էր սովորում և հնարավորություն ուներ ավելի ուշ մեկնել ծառայության, բայց հրաժարվեց: 1 տարի 3 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Ծառայում էր Արցախում՝ Մոնթեի անվան զորամասում: «Ուսանող էր, և մի տեսակ սրտի թրթիռով սպասում էի, որ առաջին վեց ամիսը պետք է Հայաստանում ծառայեր: Բայց հենց վիճակահանության օրը Խորենն ասել էր, որ ուզում է Արցախում ծառայել: Շատ ուրախ էր, զանգեց, ասաց՝ մա՛մ, իմ երազած տեղում եմ՝ Մոնթեի զորամասում: Պատերազմից դեռ ամիսներ առաջ՝ հունիսի 23-ից Խորենը դիրքերում էր մինչև հոկտեմբերի 23-ը՝ զոհվելու օրը: Սեպտեմբերի 23-ին զանգեց՝ մա՛մ, դիրքերից որոշ ժամանակով իջել եմ, նորից բարձրանալու եմ: Բայց հոկտեմբերի 8-ին իջնելու եմ, քանի որ ինձ պարգևատրելու են: Ասացի, որ ինձ որևէ մեդալ պետք չի, կարևորը շուտ ավարտի ծառայությունը ու տուն վերադառնա: Խորենն էլ միտքս շարունակեց՝ մա՛մ, մեդալն ինձ կօգնի, զորացրվելուց հետո ակադեմիա կընդունվեմ, ավելի քիչ վարձ կվճարեմ: Բայց բոլոր ծրագրերը կիսատ մնացին…»:

Պատերազմի օրերին Խորենն ամեն օր տուն է զանգել: «Մե՛րս, լա՞վ եք, երեխեքը լա՞վ են: Իմ մասին մի՛ մտածեք, իմ հետ ամեն ինչ նորմալ է: Հետո տղաների անուններ էր տալիս, որ զանգեմ իրենց մամաներին ու ասեմ, որ չանհանգստանան: Հոկտեմբերի 22-ին ժամը 5-ից 5:30 է իր հայրիկի հետ խոսել: Իսկ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը՝ Վարանդայում: Խորենը մնացել է հողաթմբի տակ: Կամավոր տղաներից մեկն է ինձ պատմել այդ օրվա մասին: Շատ դժվարությամբ են իրեն դուրս բերել: Խորենը 27 օր պատերազմի մեջ է եղել, բայց 27 վայրկյան կրակոց չեմ լսել, ի՞նչ 27, անգամ մեկ վայրկյան: Եղել է Մարտունի 2-ում, Ջրականում, Ամարասում, Կարմիր շուկայում, Վարանդայում»: Մայրիկը վերհիշում է նաև Խորենի հետ սեպտեմբերին՝ պատերազմից առաջ ունեցած իրենց զրույցը, որդին ասել է՝ իմ մասին ոչ մեկին չհիշեցնես, ես ում պետք եմ, ինձ կհիշի:

«Բարկանում էի, թե ինչո՞ւ ես նման բաներ ասում, Խորե՛ն, պատասխանեց՝ մա՛մ, էս խոսքերը դեռ շատ կհիշես: Երևի ինչ-որ բան էր զգում կամ գուցե գիտեր ինչ-որ բան, չեմ կարող ասել: Հիմա մտովի վերադառնում եմ պատերազմական օրեր, ասում էի՝ պառկելուց վրադ շոր կգցես, կծածկվես: Խորենս էլ ծիծաղելով պատասխանում էր՝ հա, մա՛մ ջան, մի քար կա կողքիս, կգցեմ վրաս, որ հանգիստ քնես: Ամեն ինչ կատակի էր վերածում: Մի անգամ էլ ասացի՝ ականջներիդ մեջ բամբակ դիր, ծիծաղեց՝ մա՛մ, մեր կողքի դեղատունը փակ է, որ բարձրանամ վերև, բամբակ կառնեմ: Միայն մի անգամ՝ հոկտեմբերի 11-ին, զանգել ու գոռում էր՝ մենք սրանց մի թիզ հող տվողը չէինք: Ասաց՝ մա՛մ, երեք օր շրջափակման մեջ ենք, մեզ օգնության չեն գալիս, մա՛մ, դու աղոթի, որ ողջ մնանք, որ մեր հողերը հետ բերենք: Իրեն ուժ էի տալիս, ոգևորում, ասաց՝ մա՛մ, չլացես, աչքիցդ արցունք չգա: Ամեն զանգելուց ասում էր՝ երեխեքին լավ կնայես: Շատ էր կապված քրոջ ու եղբոր հետ, ամեն ինչ անում էր իրենց համար: Երբ հոկտեմբերի 20-ին զանգեց, իբր հրադադար էին հայտարարել: Ասացի՝ Խո՛ր ջան, լավ է, չէ՞, հրադադար է: Մա՛մ, սրանք բա՞ն են հասկանում: Հետո ավելացրեց՝ մեծ պատերազմ է, հանկարծ որ հետ չգամ, որևէ մեկին չմեղադրես: Այդ բառերը գրել եմ իր քարի վրա»:

Երբ հողաթմբի տակից դուրս են բերում Խորենի անշնչացած մարմինը, իր զինակից ընկերներից մեկը, ով հայտնի չէ՝ զոհվել է, թե ոչ, նույն պահին զանգահարում է Խորենի հայրիկին, հայտնում որդու մահվան բոթը: «Մարտի դաշտից Խորենի մարմինը «հասել» է Ստեփանակերտ, հետո Գորիս ու Երևան՝ Հերացի: Անհասկանալի պատճառներով իր հագին սպայի հագուստ է եղել, իր վրայի կոդն է բացակայել: Այդ պատճառով իր մարմինը պահում էին, ասում, որ ժամկետային զինծառայող չէ, մեզ էլ խորհուրդ տվեցին այլ տեղում փնտրել Խորենին: Երեք անգամ ԴՆԹ անալիզ ենք հանձնել, համընկնում չկար: Մի ոտք էր, ասում էին, որ դա պետք է տանեք: Հայաստանում չկա մի հիվանդանոց և դիահերձարան, որ մի քանի անգամ գնացած չլինեմ: Ինձ Խորենին տվել են նոյեմբերի 13-ին, իսկ նա հոկտեմբերի 24-ից Հերացիում էր: Երկար ու խառը պատմություն է»:

Պատերազմի ժամանակ Խորենը կամավորներից մեկին՝ Մելիքին իր նկարած նկարն է նվիրել՝ աղջիկ է, աղավնին՝ ձեռքին, իսկ դեմքը՝ փակ. «Մելիքին ասել է՝ դու սրա իմաստը հետո կհասկանաս: Նա առաջարկեց նկարը մեզ տալ, ասացի՝ թող քեզ մոտ մնա, քեզ է նվիրել, ուրեմն դրանով քեզ ինչ-որ բան է ուզել ասել: Նկարի վրա արյան հետքեր կան, այն ամբողջ պատերազմն անցել է իրենց հետ»: Խորենին հուղարկավորել են Սովետաշենում՝ ընտանեկան գերեզմանատանը. «Հուղարկավորությունից մի երեք ամիս հետո Խորենը եկավ երազիս, ասաց՝ գիտես, չէ՞, որ ինձ սխալ տեղ ես տարել: Խորենը դպրոցական տարիներին նաև պատանի երկրապահ էր, այնտեղ ավագ սերժանտ էր:

Եռաբլուրն իր համար սրբատեղի էր, ամեն շաբաթ պետք է պարտադիր այցելեր տղաներին: Մի քանի ամիս հետ նորից երազ տեսա՝ ձեռքիցս բռնեց, տարավ Եռաբլուր՝ մա՛մ, սա է իմ տեղը: Մտածում էի՝ արդյո՞ք ճիշտ է իրեն տեղափոխելը, բայց հետո որոշեցինք անել այդ քայլը: Շուտով Խորենը կլինի Եռաբլուրում»: Տիկին Ասյան ասում է՝ ժամանակը վերքերը չի բուժում, հակառակը՝ ժամանակի հետ ցավն ավելի է սաստկանում: «Հասկանում ես կորցրածիդ արժեքը, պատերազմի ցավը, հասկանում ես, որ արդեն դատարկ ես: Իմ ապրելու հույսը իմ երեխաներն են, իրավունք չունեմ կոտրվելու: Ապրելով ապրեցնում եմ նաև Խորենին: Տղաներն անուն թողեցին ու գնացին»:

Հ. Գ. - Խորեն Հաջաթյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը Խորենի ընտանիքին դիպլոմի փոխարեն քոլեջի լոգոյով մեդալ է փոխանցել, այգում էլ նրա անվան ծառ է տնկվել: Նա մեդալներ է ստացել նաև տարբեր ՀԿների կողմից:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա Սողոմոնյան