Հունիսի 12-ին վտանգավոր աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
1994 XD անունն ստացած 300-800 մետր տրամագծով աստերոիդը շուտով կանցնի Երկրի կողքով։ Տպավորիչ չափերի պատճառով այն համարվում է պոտենցիալ վտանգավոր, բացատրում են գիտնականները, սակայն զգուշացնում են, որ խուճապի մատնվել պետք չէ, հայտնում է inbusiness.kz-ը։
Ինչպես հայտնել են Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունում, աստերոիդը վտանգ չի ներկայացնում մեր մոլորակի համար։
1994 XD աստերոիդը կանցնի Երկրի կողքով հունիսի 12-ին՝ Երևանի ժամանակով ժամը 04:53-ին։ Այն շարժվում է վայրկյանում 21 կիլոմետր արագությամբ եւ Երկրին կմոտենա մոտ 3,16 մլն կիլոմետր հեռավորության վրա։ Այս հեռավորությունը գրեթե ութ անգամ գերազանցում է Երկրի և Լուսնի միջև եղած հեռավորությունը:
Մոսկվայի պլանետարիումը բացատրել է, որ օբյեկտը համարվում է պոտենցիալ վտանգավոր, եթե այն հատում է Երկրի ուղեծիրը 7,5 միլիոն կմ-ից պակաս հեռավորության վրա, իսկ օբյեկտի տրամագիծը գերազանցում է 100-150 մետրը։