Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել վարկերի քանակով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2023 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գործող վարկերի քանակով Յունիբանկը շուկայի առաջատարն է:

Սպառողական և բիզնես վարկավորումը միշտ եղել են Յունիբանկի առաջնահերթ ուղղություններից: Բանկային ֆինանսավորման հասանելիությունը կարևոր դեր ունի տնտեսության զարգացման տեմպերը պահելու, սպառման դինամիկայի և ՀՆԱ-ի աճի համար: Լայնամասշտաբ վարկավորումը մեծացնում է ապրանքների նկատմամբ պահանջարկը՝  խթանելով դրանց արտադրություն ու վաճառքները և դրանով իսկ նպաստելով երկրի տնտեսական աճին։

Օգտվելով բանկի ծառայություններից՝ որպես ֆինանսական օգնականի, մարդիկ կարողանում են արագ լուծել կրթության, առողջության և այլ անհետաձգելի կարիքների համար անհրաժեշտ դրամական միջոցների խնդիրը, ինչպես նաև ձեռքբերել անհրաժեշտ ապրանքները: Վարկավորման գործընթացը հաճախորդների համար էլ ավելի հարմար դարձնելու նպատակով Յունիբանկը զգալիորեն ընդլայնել է գործընկերային ցանցը: Ապառիկ գնումներ կարելի է կատարել բանկի գործընկեր ավելի քան 1300 խանութ-սրահներում հաշված րոպեների ընթացքում: Վարկի հաստատումն իրականացվում է արհեստական բանականության հիման վրա կառուցված համակարգով՝ բացառելով մարդկային գործոնը:

Յունիբանկը բավականին ակտիվ աշխատում է նաև հիփոթեքային վարկավորման  ուղղությամբ՝  նպատակ ունենալով անշարժ գույքի ձեռքբերումը հնարավորինս մատչելի դարձնել հաճախորդների համար: Այս տարի Յունիբանկի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի քանակը և ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 3 անգամ: Առաջնային շուկայում բանկն առաջարկում է ՀՀ դրամով հիփոթեքային վարկեր 10,9% տարեկան տոկոսադրույքով և ընդամենը 10% կանխավճարով:

Յունիբանկը շարունակել է ուշադրության կենտրոնում պահել նաև փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը: Ժամանակակից պայմաններում բիզնեսի լուրջ զարգացումն առանց վարկավորման գրեթե անհնար է։ ՓՄՁ-ներին մատչելի ռեսուրսներն անհրաժեշտ են կապիտալ ներդրումների, շրջանառու միջոցների համալրման, տրանսպորտի ձեռքբերման, արտադրության արդիականացման կամ ընթացիկ ծախսերի համար: Վարկային միջոցների շնորհիվ ապահովվում է արտադրական գործընթացների և վաճառքների շարունակականությունը,  բարձրանում է ձեռնարկության արդյունավետությունն ու մրցունակությունը:

Յունիբանկում բիզնես վարկ կարելի է ձևակերպել եվրոյով սկսած 5% տարեկան տոկոսադրույքից: Վարկը կտրամադրվի մինչև 5 տարի ժամկետով: Առկա է նաև արտոնյալ ժամկետ՝ մինչև 12 ամիս, որի ընթացքում կարելի է վճարել միայն տոկոսագումարը:  

Փոքր բիզնեսին աջակցելու համար բանկն առաջարկում է «Միկրո էքսպրես» բիզնես վարկ, որի հիմնական առավելություններն են հաստատման գործընթացի ավտոմատացումը և գրավի պահանջի բացակայությունը:

Իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացման համար Յունիբանկը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ կնքել է համագործակցության պայմանագիր Տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակներում վարկեր և ֆինանսական լիզինգ ևս տրամադրելու համար:
ՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո