Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ֆառը շառ է, աղը դաղ է, տուգանքը չաղ է․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առողջապահության նախկին նախարար, կարկառուն քպական Արսեն Թորոսյանը, որի նախարարական պաշտոնավարման շրջանն աչքի է ընկել համաճարակի մոլեգին տարածմամբ ու հազարավոր անմեղ մարդկանց մահով, հիմա էլ որոշել է ընկնել ավտոմեքենայատերերի ետևից: Լրջո՛վ, կամ՝ ամենայն լրջությամբ: Առհասարակ, ավտոմեքենաներով իրենց համար անվրդով, անդարդ, անհաղորդ երթևեկող հայրենակիցների շրջանում իր ներկայացրած իշխանության նկատմամբ չարություն, դժգոհություն և ատելություն խմորելու, բորբոքելու, կուտակելու առումով Արսեն Թորոսյանը մեծ հաջողություններ է գրանցում:

Առաջին բողոքակուտակիչ պարագան, ինչպես արդեն կռահեցիք, ավտոմեքենաների կողային ապակիների մուգ թաղանթներն են, որոնց գրաբարով արտահայտվող ավտոմոբիլիստները «պլ յոնկա» են ասում: Ի դեպ, ըստ սոցցանցային «ֆոլկլ յորի», ՔՊ-ի խորքերում այս օրերին ձևավորվում է ևս մեկ օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է տուգանել նաև ավելի քան 30 տոկոս մգեցված ապակիներով արևային ակնոց կրող հետիոտներին ևս: Դա՝ անմիջապես այն բանից հետո, երբ իշխանության ներկայացուցիչները բոլոր ավտոմեքենաների բոլոր հողմապակիներից կքերեն վերջին «պլ յոնկան»՝ ձեռքի հետ տուգանքաքերթման ենթարկելով դեռ չքերվածներին: Անեկդոտը՝ անեկդոտ, բայց քպականներից ամեն ինչ սպասելի է: Մի խոսքով՝ քերի՛ր, որ չքերթեն: Չնայած, այս գործընթացը կարծես մարել է:

Կամ էլ՝ բոլորն արդեն քերել-վերջացրել են: Կամ էլ՝ 25-ապատիկ տուգանքաքերթվել: Իսկ իրականում ուղղակի հերթական «քամին» արեցին: Է՜հ, ո՞ւր է այն քայլասեր, ժողովրդասեր, բոլորին գրկող, պաչիկ անող, բոլորի առաջ խոնարհվող գործիչը, մի հատ ելներ, ասեր՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չի, պարոն Արսեն Թորոսյան»: Բայց նա չկա: Իսկ Արսեն Թորոսյանը ոգևորված է: Նա օրերս աչքալուսանք է տվել ավտոմեքենայատերերին՝ հայտնելով, որ իր պատգամավորական բարձունքից դիմել է ՆԳ նախարարին, թե՝ պարոն նախարար, մի բան արեք, ով պատահի՝ ոչ գործարանային լուսարձակներ է տեղադրում, խաղաղ բնակչությանը կուրացնում ու վճարների պատճառ դառնում: Ի լրումն, դեղարկղերում, որին էլի գրաբարով ավտոմոբիլիստները «ապծեչկա» են ասում, անհրաժեշտ պարագաների շարքում փոփոխություն է պետք անել, դեղերը հանել:

Մարդը պարապ է փաստորեն մնացել՝ քրեական վարույթների արանքում: Թարգմանելով Արսեն Թորոսյանի «պատգամավորերենը»՝ նշենք, որ ՆԳ նախարարին ուղղված սույն բողոքը նշանակում է, որ ոստիկանները շուտով գուցե սկսեն աջուձախ տուգանել նաև ավտոմեքենաների ոչ գործարանային լուսարձակների (էլի՝ գրաբարով, շատերը դրանց ասում են՝ «ֆառեր») համար, եթե դրանք նորմալ վիճակում լինեն, ապա՝ «պլ յոնկայի» համար, եթե դա քերված լինի, ապա՝ «ապծեչկայի» համար: Եթե դա էլ կարգին լինի, ապա մի բան կգտնեն: Իսկ եթե չգտնեն էլ, ապա ճանապարհային ոստիկան կամ պարեկ, կրտսեր սերժանտ Արսեն Սորոսյանը չոր հայացքը կուղղի դեպի վարորդն ու կասի. «Բայց ի՜նչ քցիպ մարդ ես, չես ուզում տուգանվել հանուն քպականների պարգևավճարման...»: Մի խոսքով՝ ֆառը շառ է, աղը դաղ է, տուգանքը չաղ է, իշխանությունը... Հասկացաք: Ի դեպ, աղի մասին:

Ի՞նչ եղավ ազգս աղազերծելու որոշումը, կատարվո՞ւմ է: Սննդի բոլոր, հատկապես իշխանական օբյեկտներում այլևս աղամաններ չեն դնո՞ւմ, թե՞ դնում են, բայց աղի փոխարեն էկվադորյան փոշի է լցված: Ի՞նչ պակաս աղ է: Լավ, դուք ուրիշ անելիք չունե՞ք: Թե՞ Արցախն ուրանալու, Հայրենիքը կտոր-կտոր թշնամուն հանձնելու միջակայքում քնում-ելնում եք ու մտածում միայն այն մասին, թե՝ «էս խալխին» է՛լ ինչի համար տուգանեք կամ էլ ինչ հավել յալ ծախսի տակ գցեք: Կլինի՞, որ ընդհանրապես ձեր իշխանությունը ոչինչ չանի: Միակ բանը, որ արժեր անել, այն է, որ թողնեք ու ձեր հոժար կամքով հեռանաք: Բայց եթե դա դեռ հետաձգվում է, ապա ընդհանրապես ոչ մի բան էլ չարժե անել: Այդպես գոնե մի նոր վնաս չեք տա: Թե չէ՝ «պլ յոնկա», «ֆառեր», «ապծեչկա»... Էս ի՜նչ պարապ եք: Խմբագրակազմում, երբ քննարկում էինք այս թեման, որոշեցին լրացուցիչ առաջարկություն ներկայացնել, այսպես ասած՝ տարիների հեռվից:

Արսեն Թորոսյանը պետք է որ հիշի. 90-ականների կեսերին ՀՀ ՆԳ նախարարը Վանո Սիրադեղյանն էր: Եվ մի խաղաղ երեկո լուր տարածվեց, որ հաջորդ օրվանից բոլոր ավտոմեքենաների մեջ պարտադիր պետք է կրակմարիչ լինի, գրաբարով ասած՝ «ագնետուշիծել»: Եվ եթե հանկարծ որևէ մեքենայի մեջ կրակմարիչ չլինի, ապա մեքենայատերը 20 դոլարին համարժեք կտուգանվի: Արժե՞ նշել, որ մի քանի օր անց գրեթե բոլորն արդեն գնել էին համապատասխան կրակմարիչները, որպեսզի չտուգանվեն: Այո, բայց «հումորն» այն է, որ, ինչպես պնդում էին այն ժամանակվա «չար լեզուները», իշխանական դաշտի մերձավորներից մեկն արտասահմանից ավտոմոբիլային կրակմարիչների խոշոր խմբաքանակ էր ներկրել: Ու որպեսզի այդ խմբաքանակն արագորեն իրացվի, հորինվել էր պարտադիր կրակմարիչ լինելու մասին տուգանային պահանջը:

Հա, ստացվեց ձրի հուշում. առաջարկում ենք, որ ավտոմեքենայի լուսարձակների, թաղանթների, դեղատուփերի, աղամանների, մոխրամանների հարցերը կարգավորելուց հետո Արսեն Թորոսյանը հանդես գա նաև կրակմարիչների պարտադիրության նախաձեռնությամբ: Նախ՝ ամենայն նորը լավ մոռացված հինն է, իսկ բացի այդ, վստահեցնում ենք, որ հազարավոր ավտոմեքենայատերեր միայն կոգևորվեն նման նախաձեռնությունից: Մյուս կողմից՝ այնպիսի տպավորություն է... Չնայած, լավ, ոչ մի տպավորություն էլ չկա: Ի՜նչ տպավորություն: Ամեն ինչ առավել քան ակնհայտ է: Պարզապես քաղաքավարի մարդիկ դրա մասին չեն գրում, մանավանդ՝ լրագրային հրապարակումների մեջ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ