Ֆաբրեգասը և Մեսսին ընթրել են Բարսելոնայում (լուսանկար)
ՍՊՈՐՏԼոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասն օգտվել է կարճատեւ արձակուրդից եւ վերադարձել է հայրենիք:
Ինչպես տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն, կիսապաշտպանն ընկերուհի Դանիելա Սիմանի եւ երկու աղջիկների՝ Լիայի եւ Կապրիի հետ մեկնել է Կատալոնիայի մայրաքաղաք, որտեղ նրանք ընթրել են «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի եւ նրա ընկերուհի Անտոնելա Ռոկուցոյի հետ։





