Երևան, 30.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեր քաղաքական նպատակասլացությամբ ու նվիրվածությամբ տարբերվելու ենք քաղաքական այլ ուժերից». «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում որոշում է կայացվել, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է: Քաղխորհրդի նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում կուսակցության հիմնադիր նախագահ Մանե Թանդիլյանը և համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն անդրադարձան այն կարևորագույն խնդիրներին, որոնք ծառացած են մայրաքաղաքի առջև, նախանշեցին դրանց լուծման ուղիները:

Մեսրոպ Առաքելյանն ասում է, որ կուսակցությունն իր ստեղծման օրվանից՝ 2021 թ.-ի օգոստոսից, ընդգծել է համայնքներում ընտրություններին մասնակցելու կարևորությունը: «Յուրաքանչյուր համայնքի ուժեղացումը կարևոր նախադրյալ է երկրի ուժեղացման համար: Այդ ճանապարհով ընթանալով` երկու տասնյակից ավելի համայնքներում մասնակցել ենք ՏԻՄ ընտրությունների: Այս պահին Հայաստանի 18 համայնքում կուսակցությունն ունի ներկայացվածություն, 3-ում ստանձնել է կառավարումը: Արձանագրված արդյունքները խոսում են այն մասին, որ այս կարճ ժամանակահատվածում կուսակցությունը վայելում է հասարակության վստահությունը: Այս ընթացքում համայնքներում իրականացվել է որակյալ կառավարում, մեծ բարեփոխումներ, երեք համայնքում էականորեն փոխվել է բնակիչների կյանքը: Մեր հաջորդ կարևոր հանգրվանը Երևանն է, համոզված ենք, որ հասարակության հետ ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավորություն կունենանք ստանալ նաև երևանցու վստահությունը և էականորեն փոխել Երևանի դիմագիծը»,-ասում է կուսակցության համահիմնադիրը:

Մանե Թանդիլյանը հաստատում է՝ տրամադրված են Երևանում շռնդալից հաղթանակի: «Վստահ ենք, որ այսպիսի առաջադրումով և այն թիմով, որը ձեզ շուտով կներկայացնենք, «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի բոլոր շանսերը հաղթելու Երևանի ավագանու ընտրություններում: Պատրաստ ենք համագործակցության բոլոր այն մարդկանց հետ, որոնք մեր կարմիր գծերի հետ հաշտ են: Դրանք վերաբերում են Արցախին, նրան, որ նախկինին վերադարձ չի լինելու, իսկ ներկաներն իրենց վաղուց սպառել են բոլոր ոլորտներում և պետք է հեռանան, կարևոր է նաև, որ այդ մարդկանց համար հանրային-պետական շահը գերակա լինի անձնական, կուսակցական, նեղ քաղաքական շահերից»,-ասում է կուսակցության նախագահը: Փաստում է՝ երևանցիների՝ իրենց վստահված քվեն ծառայելու է երեք նպատակի՝ քաղաքային, քաղաքական և պետական: «Երբ խոսում ենք ՏԻՄ ընտրությունների մասին, ակնհայտ է, որ առաջնահերթ է քաղաքային նպատակը: Առաջինը մեզ համար Երևանի խնդիրների լուծումներն են լինելու: Թամանյանի նախագծած եվրոպական քաղաքը պիտի հենց այդպիսի դառնա: Երևանը, ցավոք, մատնված է անփույթ վերաբերմունքի: Երևանցու հետ խոսելու ենք այն մասին, թե հայության ինչպիսի մայրաքաղաք պիտի ունենանք: Ընդգծելու ենք մի քանի առաջարկ, նախ լինելու է Երևանի զարգացման ծրագիրը:

Երկրորդ՝ այս ընտրություններով լուծվելու է քաղաքական խնդիր: Երևանում ընտրողները նաև քաղաքական կողմնորոշում պիտի ունենան: Այս ընտրություններն արդյունավետ իշխանափոխության միջոց ենք դիտարկում, համարում ենք, որ ընտրությունների միջոցով և անցնցում իշխանությունների փոփոխման կարիք կա երկրում: Դա արել ենք տարբեր համայնքներում, ապացուցել ենք, որ ՔՊ-ի հետ որևէ համայնքում որևէ ընտրությունների արդյունքում համագործակցության եզր չկա, առավել ևս չի լինելու Երևանում:

Պետական նպատակի մասին: Խորապես համոզված ենք, որ հզոր Հայաստանի հիմքում ուժեղ Երևանն է, այստեղ են կենտրոնացած տնտեսական, մշակութային, բովանդակային տարբեր ոլորտներ: Երևանը պետք է դառնա այն հիմնասյունը, որով հետագայում պետք է զարգանա Հայաստանը և դառնա մեր արժանապատվությանը, մեր արժեքներին հարիր պետություն: Այստեղ շատ անելիք ունենք: Երևանցու մանդատը ծառայելու է Երևանում կատարվելիք փոփոխություններին: Ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը պետք է հայտարարեն իրենց հետագա անելիքների մասին: Հայտարարում ենք, որ երևանցու տված մանդատը, վստահության քվեն որևէ ձևաչափով չի ծառայելու ՔՊի-ի հետ համագործակցությանը»,-հավելում է Թանդիլյանը՝ նշելով, որ այս հարցում պետք է երևանցիների հետ բաց խոսեն նաև քաղաքական մյուս ուժերը:

Տիկին Թանդիլյանը վստահ է, որ գործող իշխանությունը կիրառելու է ձեռքի տակ ունեցած բոլոր գործիքակազմերը Երևանում իշխանությունը պահելու համար. «Առաջին անգամ չէ, որ դրան հանդիպում ենք: Գիտենք, թե ինչպես պայքարել այդ ռեսուրսի դեմ, այն պրոցեսների դեմ, որոնք հետագայում կիրառվում են: Իրատես ենք, գիտենք վարչական ռեսուրսի ազդեցության տեսակարար կշիռը, գիտենք, թե ինչ ենք անում, որպեսզի այն չաշխատի: Աշխատում ենք մարդու հետ, որը միայնակ կատարում է իր ընտրությունը:

Այն, ինչ այսօր կատարվում է Երևանում և քաղաքապետարանում, իշխանության զավթում է: Երևանը ղեկավարում է մի մարդ, որը ո՛չ ընտրությունների է մասնակցել, ո՛չ ավագանու հետ կապ ունի: Սա կոչվում է իշխանազավթում: Երևանցին սա չի ներելու»:

Past.am-ի հարցին ի պատասխան, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը մանրամասնում է, թե ինչո՞ւ երևանցին հենց «Ապրելու երկիր» կուսակցությանը պետք է տա վստահության իր քվեն, անդրադառնում է նաև հարցին, թե, ի տարբերության այլ քաղաքական ուժերի, ո՞րն է իրենց կուսակցության առավելությունը: «Երևանցին ունի հազար ու մի պատճառ մեզ ընտրելու, չենք թողնելու որևէ պատճառ մեզ չընտրելու: Այս առումով խոսում եմ թե՛ թիմի, թե՛ ծրագրերի, թե՛ ճիշտ ներկայանալու մասին: Ոչ միայն տարբերություն են տեսնելու, այլ նաև գիտեն տարբերությունը: Հիմա դա պետք է ապացուցենք ճիշտ ներկայանալով և մեր ծրագրերով: Երևանցիներն ամեն օր բախվում են տրանսպորտի, խցանումների, աղբի, ասֆալտի հետ կապված խնդիրներին:

Արդեն իսկ ունենք 10 մեգապրոյեկտ, որոնք աստիճանաբար ներկայացնում ենք, օրերս ներկայացրեցինք Երիտասարդության պալատի վերականգնման ծրագիրը: Սա մեր արժանապատվության վերականգնումն է, այն ապօրինի որոշումների վերացման և դրանց կրկնվելը թույլ չտալու մասին է: Գիտենք, թե ինչպես է վերացվել Երևանի խորհրդանիշներից մեկը: Խոսելու ենք Երևանի տրանսպորտային խնդրի լուծման մասին՝ Երևանի ճոպանուղու ցանցի ներդրման մասով: Միայն գնման ընթացակարգ սահմանելը և այն որպես լուծում ներկայացնելը հարիր չէ 21-րդ դարին: Ավտոբուս եք գնել, հիմա էլ պետք է այդ լավ ավտոբուսի մե՞ջ ժամերով խցանման մեջ մնանք: Ճոպանուղին դառնալու է ավելի արդյունավետ տրանսպորտային միջոց: Այնպիսի լուծումներ ենք առաջարկելու երևանցուն, որ նա օր առաջ ցանկանա մեզ ընտրել: Մեր քաղաքական համառությամբ, նպատակասլացությամբ ու նվիրվածությամբ ենք տարբերվելու քաղաքական այլ ուժերից»,-արձագանքեց Թանդիլյանը:

Մեսրոպ Առաքելյանը հավելում է՝ տասնամյակներ շարունակ հասարակությունն իր ընտրությունից ամիսներ անց աստիճանաբար սկսել է հիասթափվել: «Մեր փորձով ցույց ենք տվել, որ ամենայն պատասխանատվությամբ ենք մոտենում քաղաքացու «Ապրելու երկիր» կուսակցությանը տրված քվեին: Այցելելով Տաթև, Նոյեմբերյան կամ Ալավերդի համայնքներ, կարող ենք ուղղակի զրուցել այն մարդկանց հետ, որոնք 1-2 տարի առաջ իրենց ձայնը տվել են մեր կուսակցությանը՝ հարցնելով, թե արդյո՞ք իրենք փոշմանել են ընտրելով «Ապրելու երկրին»: Վստահեցնում եմ՝ այն համայնքներում, որտեղ մենք կառավարում ենք և այնտեղ այսօր նորից լինեն ընտրություններ, ավելի շատ ձայներ կստանանք կարճ ժամանակում կատարած աշխատանքի և պրոֆեսիոնալ ու որակյալ կառավարման արդյունքում: Այն քվեի պատասխանատվությունը, որը քաղաքացին մեզ է տալու 2-3 ամսվա քարոզարշավի արդյունքում, ստանձնելու ենք ամբողջ հինգ տարվա համար: «Ապրելու երկիր» կուսակցությանը տրված քվեն որևէ ձևով անպատասխանատու վերաբերմունքի չի արժանանալու»,-ընդգծում է Առաքելյանը:

Լուսինե Առաքելյան

ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՄարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Իրանի գերագույն առաջնորդ․ Իսլամի հակառակորդները ձգտում են տարաձայնություններ բորբոքել մուսուլմանների միջև Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է 72-ամյակի առթիվ Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանԲագրատունյաց պողոտայում պատշգամբը է փլուզվել․ քաղաքացին հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ Ֆանտաստիկ Լեո. Մեսսիի պոկերն Ինտեր Մայամիին պարգևեց պատմության ամենախոշոր հաղթանակը ԱԳՆ ղեկավար կազմը դեսպանների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ 26 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 30-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է, և մենք Ձեզ անհամբեր սպասում ենք․ Տիգրան Աբրահամյան ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխեց ակումբային գրանցումը Մասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենՆեթանյահուն դատապարտել է իսրայելցի վերաբնակների «հանցավոր բռնությունը» Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԱնգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 675-ի ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասին