Գերմանացի նախարար. Քյոլնում կանանց դեմ հարձակումները նախապես ծրագրված ակցիաներ են եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմանորի գիշերը գերմանական Քյոլնում կանանց վրա հարձակումները նախապես նախապատրաստված եւ ծրագրված ակցիաներ են եղել: «Bild am Sonntag»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Գերմանիայի արդարադատության եւ սպառողների իրավունքների պաշտպանության նախարար Հայկո Մաասը:
Նրա խոսքով, եթե իրավախախտում կատարելու համար այդպիսի ամբոխ է հավաքվում, ապա ենթադրվում է, որ դա այս կամ այն կերպ ծրագրված է եղել:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Մաասը նաեւ չի բացառել Քյոլնի եւ գերմանական այլ քաղաքներում կանանց դեմ հարձակումների միջեւ կապը: Նա խոստացել է ուսումնասիրել ապաստան խնդրող եւ իրավախախտում կատարած անձանց երկրից վտարելու հնարավորությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



