Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ինստիգեյթ» ՓԲԸ-ն համալրել է հայկական նավատորմը 22-րդ նավով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շուրջ տասը տարի նախնական մշակումներ իրականացնելուց հետո՝ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն մեծ ներդրում է կատարել նավարկության ոլորտում իր նախագծերը զարգացնելու համար՝ գիտահետազոտական և բիզնես
նպատակներով ձեռք բերելով սեփական առագաստանավը։

Այն հնարավորություն կտա փորձարկել և զարգացնել ընկերության մշակած անվտանգության ապահովման համակարգերը, որոնք կիրականացնեն ցերեկային և գիշերային տեսահսկում՝ թույլատրելով նավարկողին ննջել ճանապարհորդության ընթացքում։

«Նավարկության ոլորտում մշակումները սկսել ենք 2013 թվականից՝ «Սինգապուր Թեքնոլոջիս» ընկերության հետ՝ սինգապուրյան նավահանգստի սահմանապահ ինքնագնաց ռազմանավերի համար մշակելով իրավիճակային իրազեկման, ինքնաղեկավարման, տեղորոշման, կապի և անվտանգության համակարգեր»,-նշում է «Ինստիգեյթ» ՓԲԸ համահիմնադիր Վահագն Պողոսյանը։

Անվտանգության ապահովման համակարգերից զատ՝ «Ինստիգեյթ»-ն աշխատում է նաև շարժիչների կառավարման ուղղությամբ, որոնք կլիցքավորվեն ուժգին քամու ընթացքում և կկարողանան ապահովել առագաստանավի արագ ընթացքը քամու ցածր ուժգնության պայմաններում։

«2004 թվականին, երբ հիմնադրում էինք «Ինստիգեյթ»-ը, ուզում էինք ունենալ կայուն բիզնես, որտեղ մենք՝ հիմնադիրներս, նույնպես կլինեինք աշխատակիցներ։ Այժմ պետք է աշխատել նաև Երկրի ռեսուրսների կայունացման ուղղությամբ։ Առագաստանավը, ինչպես նաև նավի շարժիչը, բացառապես քամու շնորհիվ են աշխատելու, առանց որևէ վառելիք օգտագործելու», - նշում է «Ինստիգեյթ» ՓԲԸ համահիմնադիր Էննո Վայնը, ով մինչ այս Սիլիկոնյան հովտի թիմերից մեկի կազմում մասնակցել է առագաստանավերի մրցույթների, ինչպես նաև ունի սեփական փոքր առագաստանավ Եվրոպայում։

Այժմ իրականացվում են հետազոտություններ նաև քամուց արագ նավարկության խնդրի լուծումը գտնելու վերաբերյալ։ Այս լուծման մշակումը նորարարություն է լինելու նավարկության ոլորտում։ Մյուս ուղղությունն իրավիճակային իրազեկման կենտրոնի, կապի և տեղորոշման համակարգերի ստեղծումն է, ինչը հնարավորություն կտա նաև քարտեզագրել օվկիանոսի աղբը, չափումներ կատարել և այլն։

«Հայաստանյան շուկայում գործող այն ընկերությունները, որոնք զբաղվում են նավարկության ոլորտում խելացի լուծումների մշակմամբ, կարող են ծովում փորձարկել իրենց լուծումները՝ դիմելով «Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոն»-ին», - նշում է «Ինստիգեյթ» ՓԲԸ տնօրեն Արման Պողոսյանը։

Նշենք, որ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն հայկական ներդրումային արվեստանոց է, որը տարիներ շարունակ զբաղվում է տեխնոլոգիական, կրթական և այլ ոլորտների զարգացմամբ՝ հիմնելով ստարտափներ, որոնցից շատերն այսօր արդեն խոշոր և ինքնաբավ ընկերություններ են։

Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա Յոյլյան