Բացվել է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից կատարված լայնածավալ աշխատանքներից հետո բացվել է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման, ինչպես նաեւ ճանապարհի լայնացման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից եւ արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



