Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փաշինյանի իշխանությունը հենվեց քաղաքական, բայց ոչ ռազմական բաղադրիչի վրա․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com-ը «Մուխին. Որպեսզի Հայաստանը տա Լեռնային Ղարաբաղը, նախ այն պետք է իրեն պատկանի» վերնագրով հոդվածում մանրամասն պատմում է հայ-ադրբեջանական բանակցությունների շրջադարձերի և հարակից իրադարձությունների մասին, որոնց զարգացումն այսօր դժվար է կանխատեսել։ Պարբերականն անդրադառնում է Բաքվի հայտարարություններին և Երևանից հնչող որոշակի տեղեկատվական հոսքերին՝ դրանց շուրջ զրուցելով ռուս հայտնի քաղաքագետ, Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինի հետ:

Հարց.- Ալեքսեյ Ալեքսեևիչ,Նիկոլ Փաշինյանի թիմի ուժային անդամները շարունակում են զայրանալ Մոսկվայի «գործողություններից և անգործություններից» և նախատել Ռուսաստանին բոլոր տեսակի մեղքերի համար, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտությունում Երևանի ջախջախիչ պարտության։

Մուխին.- Պատերազմում հաղթելու համար պետք էր պատրաստվել դրան, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արեց ճիշտ հակառակը՝ զբաղվեց սեփական հարցերի լուծմամբ, անձնական դիրքերի ամրապնդմամբ: Այսինքն, սկսեց հենվել քաղաքական, բայց ոչ ռազմական բաղադրիչի վրա։ Արդյունքը պարտությունն էր։ Այստեղ այլ կարծիք լինել չի կարող։ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական հակամարտության ժամանակ Ռուսաստանը, գտնվելով կոնվենցիոնալ, օրինական դաշտում, արեց առավելագույնը, ինչ կարող էր անել նման պայմաններում։ Եթե Մոսկվան ավելի ակտիվ դիրք բռներ, ապա ստիպված կլիներ լքել վերը նշված իրավական դաշտը։ Այստեղից էլ եզրակացություն. հայկական կողմի բոլոր հուզական մեղադրանքներն անտեղի են, անարդար և խիստ կողմնակալ։

Հարց.- Եթե Հայաստանը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղը տա Ադրբեջանին, որը գերակայում է բանակցություններում, ինչպե՞ս է Մոսկվան կառուցելու իր քաղաքականությունն այդ ուղղությամբ։

Մուխին.- Որպեսզի Հայաստանը տա Լեռնային Ղարաբաղը, նախ պետք է այն իրեն պատկանի։ Եվ դատելով նրանից, թե ինչ է կատարվում պաշտոնական մակարդակով, Լեռնային Ղարաբաղը անկախ պետական սուբյեկտ է, թեկուզ չճանաչված։ Իսկ հայկական կողմի մեղքն այն է, որ այս երեսուն տարվա ընթացքում ոչինչ չի արել Ստեփանակերտի նկատմամբ իր դիրքորոշումը ինչոր կերպ կոնկրետացնելու համար։

Հարց.- Դա նշանակու՞մ է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ոմն Էնթոնի Բլինքեն վերջնական գործարքում հաշվի կառնի Լեռնային Ղարաբաղի կարծիքը։

Մուխին.- Ես կասկածում եմ: Պարոն Բլինքենը աշխարհաքաղաքական կեղտոտ խաղեր տվող մարդ է, և նա ոչ մի լավ բան չի տա Լեռնային Ղարաբաղին։

Հարց.- Իսկ ինչպե՞ս եք գնահատում իրադարձությունների զարգացումը Հարավային Կովկասում։

Մուխին.- Ես, ըստ էության, լավատես մարդ եմ, բայց այս իրավիճակում հոռետես եմ։ Դա է իրողությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ