Արդյոք Շոլցը պատրա՞ստ է ասել, թե ո՞վ է պայթեցրել «Հյուսիսային հոսքը»․ Զախարովան հեգնել է ԳԴՀ կանցլերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու ցանկությունը։
«Արդյո՞ք Շոլցը պատրա՞ստ է ասել, թե ով է պայթեցրել «Հյուսիսային հոսքը»,- գրել է Զախարովան Տելեգրամում։
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ծրագրում է մոտ ապագայում խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես նախատեսում եմ դա նորից անել մոտ ապագայում»,- շաբաթ օրը հայտարարել է կանցլերը Նյուրնբերգի բողոքական եկեղեցու 38-րդ համագումարի ժամանակ։
Շոլցը նաև հավելել է, որ «արդար խաղաղության» համար անհրաժեշտ պայմանը Ռուսաստանի զորքերի դուրսբերումն է Ուկրաինայի տարածքից։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



