Իրանի հոգևոր առաջնորդը կարծում է, որ Արևմուտքը չի կարողանա կանխել միջուկային զենքի ստեղծումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արևմտյան պետությունները չէին կարողանա խոչընդոտել Իրանին միջուկային զենք ձեռք բերելու հարցում, եթե նա իր առջև նման նպատակ դներ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, փոխանցում է IRNA-ն։
«20 տարի թշնամիները (ի դեմս արևմտյան տերությունների) խոչընդոտներ են ստեղծում մեր միջուկային արդյունաբերության զարգացման համար՝ թաքնվելով միջուկային զենքի մասին խոսակցությունների հետևում։ Նրանք գիտեն, որ մենք առաջնորդվում ենք իսլամական դոկտրինով և չենք ձգտում միջուկային զենք ստեղծել։ Բայց եթե այդպես չլիներ, նրանք չէին կարողանա մեզ կանգնեցնել»,-ասել է Խամենեին։
Նա նաև նշել է, որ Թեհրանը պետք է շարունակի համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում երաշխիքների մասին համաձայնագրի շրջանակներում։