Հայաստանի անունից Արցախը հանձնելու փորձերը կքրեականացվեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր ՀայաՔվե քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության համակարգող խումբը նախագծի մի քանի հարյուր աջակիցների հետ միասին՝ ԿԸՀ-ին հանձնեցին ստորագարահավաքն իրականացնելու փաստաթղթերի փաթեթը: Դիմումը հանձնեցին «Համախմբում» շարժման խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանը և Արամ Պետրոսյանը, դիմումն ընդունեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: ԿԸՀ-ն տասնօրյա ժամկետում պետք է հաստատի ստորագրահավաքն իրականացնելու իրավունքը, որից հետո էլ կմեկնարկի ՏԻՄ կառույցներում #Հայաքվեին հատկացվող տեղամասերի ներկառուցումը:
Հիշեցնենք, որ այս նախագիծն աննախադեպ է: Առաջին անգամ է, երբ ՀՀ քաղաքացիների ձայների ուժով նախատեսվում է օրենքի նախագիծ մտցնել ԱԺ: Օրենքի նախագիծը պահանջում է քրեականացնել՝ Արցախը ՀՀ անունից այլ երկրի կազմում ճանաչելու գործողությունները, ինչպես նաև քրեականացնել Հայոց ցեղասպանությունից հրաժարվելը:
Քաղաքացիները գործընթացին կարող են հետևել Համախմբում և ՀայաՔվե ֆեյսբուքյան էջերում, ինչպես նաև՝ մյուս սոցիալական հարթակներում, որոնց հղումները կտեղադրվեն այս հրապարակման առաջին մեկնաբանության մեջ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



