Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Թող էլ որևէ մեկը չտեսնի այն ցավը, որ մենք տեսանք». Լևոն Հովսեփյանը տուն՝ Արցախ է «վերադարձել» զոհվելուց չորս ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հետաքրքիր բնավորություն ուներ Լևոնը: Տանը շատ ակտիվ էր, կարծես չկարողանար մի տեղում հանգիստ նստել, շարժուն էր, իսկ դպրոցում՝ հակառակը՝ համեստ, լուրջ: Երբ ուսուցիչներն ասում էին, որ տղաներն ակտիվ են, միշտ հարցնում էի՝ Լևո՞նն էլ է այդպիսին, պատասխանում էին, թե՝ ոչ, շատ հանգիստ է: Կարծես երկու տարբեր Լևոններ լինեին: Չնայած իր այդ ակտիվությանն ու շարժունակությանը, միշտ իր չափն իմացել է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լևոնի մայրիկը՝ տիկին Սեդան: Լևոնը ծնվել է Արցախի Հանրապետությունում, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը:

«Փոքր տարիքում պետք է մանկապարտեզ հաճախեր, հրաժարվեց, երեք տարեկան էր, բայց հստակ ասաց՝ ինձ այնտեղ հետաքրքիր չէ: Մեծ մարդու պես ասաց, որ մանկապարտեզ չի գնալու: Հաճախել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցը: 9-րդ դասարանում ֆիզիկայի օլիմպիադայի մասնակցեց և անցավ հանրապետական փուլ, որը պետք է Երևանում անցկացվեր: Օլիմպիադան Երևանի ֆիզմաթում էր անցկացվում, և երբ վերադարձավ Արցախ, ասաց՝ մի բան եմ մտածում, բայց չգիտեմ՝ թույլ կտա՞ս, թե չէ, ուզում եմ ավագ դպրոց Երևանում հաճախել, ֆիզմաթում սովորել: Ասացի, որ թույլ կտամ Երևանում սովորել, եթե ցանկություն ունի: Սկսեցինք հետաքրքրվել, թե ինչ քննություններ պետք է հանձնի:

Նույն տարում նաև «Այբ» դպրոցն էր լրացուցիչ քննություններ հայտարարել մարզերի և Արցախի երեխաների համար: Հարցրեցի իրեն՝ իսկ կուզե՞ս «Այբ» ընդունվել: Երկընտրանքի մեջ էր, սկսեցինք միասին քննացուցակները նայել, քննությունները տարբեր օրերի էին, և որոշեց երկուսն էլ փորձել: 10 օրվա ընթացքում երեք անգամ Երևան գնացինք ու վերադարձանք Արցախ: Երևանում ֆիզմաթի քննություններն էինք հանձնում, Ստեփանակերտում՝ «Այբ» -ինը:Բայց մեկ քննության դեպքում երկու դպրոցների քննությունների օրը համընկավ, ընտրությունը Լևոնին թողեցի՝ ասելով, որ որոշումն իրենն է՝ «Այբ» է ուզո՞ւմ գնալ, թե՞ ֆիզմաթ: Ընտրությունը կանգ առավ «Այբ» -ի վրա: Ստեփանակերտում քննությունը հանձնեց և ընդունվեց»,-նշում է զրուցակիցս:

Դեռ դպրոցական տարիներին Լևոնը յուրահատուկ սեր ու հետաքրքրություն է ունեցել ֆիզիկայի և մաթեմատիկայի նկատմամբ. «Իր առաջին ուսուցչուհին՝ ընկեր Սահակյանը, միշտ ասում էր, որ դասարանում ունի չորս տրամաբանող աշակերտ, որոնցից մեկը Լևոնն էր: Ասում էր՝ տղաներից երեքը արագ-արագ լուծում են խնդիրը, իսկ Լևոնը դանդաղ էր մտածում, որ վերջում գա ու հասնի ճիշտ պատասխանին: Իրեն ֆիզիկան ու մաթեմատիկան հեշտ էին տրվում: Տանը հայրիկի հետ ֆիզիկայի խնդիր էին լուծում, նույն խնդիրը կարող էին տարբեր ձևերով լուծել, քննարկում էին, թե որն է ճիշտ տարբերակը: Երկու տարբերակն էլ տանում էր ուսուցչուհուն, հարցնում՝ ընկե՛ր Գրիգորյան, ասեք, թե ո՞ր տարբերակն է ճիշտ: Ֆիզիկայի ուսուցչուհին էլ արձագանքում էր՝ Լևոն ջան, թե՛ քո, թե՛ հայրիկի տարբերակներն էլ ճիշտ են»:

Դպրոցն ավարտելուց որոշեց ընդունվել Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Լևոնին հետաքրքիր էր նաև ծրագրավորումը: «Մասնագիտական կողմնորոշման ուսուցիչը «Այբ» -ում հարցրել էր, թե ինչո՞ւ է մեկ բաժին ընտրել: Ուզում էր անվճար սովորել, ուսուցիչն արձագանքել էր՝ գուցե բալերդ չհերիքեն, նաև վճարովի տեղերի համար պետք է դիմեիր: Բայց Լևոնը համառ էր՝ չէ, ընկե՛ր Մերի, կա՛մ պետք է անվճար ընդունվեմ, կա՛մ չեմ ուզում»: Լևոնն անվճար հիմունքներով ընդունվեց իր նախընտրած բաժինը, բայց ուսանող լինել չհասցրեց: Լևոնը բանակ է զորակոչվել 2020 թ. հուլիսի 27-ին: Վիճակահանության արդյունքում ընտրում է Ջրականի զորամասը: «Հայրիկը սպա է, 25 տարուց ավելի ծառայել է, զինվորական ընտանիք ենք, Լևոնը պետք է գնար ծառայելու, այլ տարբերակներ երբևէ չեն քննարկվել: Ես մեկ անգամ առաջարկեցի, որ վեց ամսով կարող է ծառայությունը հետաձգել, սովորել, հետո զորակոչվել, բայց Լևոնը չհամաձայնեց՝ մա՛մ, ուսումս կիսատ կթողնեմ, ծառայեմ, վերադառնամ, հետո միանգամից գնամ սովորելու»:

Իսկ հետո սկսվեց պատերազմը: Մայրիկն ասում է՝ առաջին օրը Լևոնի հետ կապ չեն ունեցել: «Սեպտեմբերի 28-ին զանգահարեց, փոքր երեխաների հետ նկուղ էինք իջել: Ընթացքում զանգահարել է: Վերջին անգամ հայրիկի հետ է խոսել հոկտեմբերի 6-ին, դրանից հետո էլ զանգ չստացանք: Միշտ ասում էր՝ մա՛մ, երեխեքին լավ նայի, ինձ հետ ամեն ինչ լավ է, տեղս նորմալ է, հետագայում իմացանք, որ ամեն ինչ ավելի վատ էր, քան պատկերացնում էինք: Ապրիլ յանի ժամանակ տան մեծը ինքն էր, հայրիկը ծառայության մեջ էր, իսկ այս դեպքում թե՛ ինքը, թե՛ հայրիկը տանը չէին»: Մայրիկի խոսքով, պատերազմի հենց առաջին օրը նրանց ականանետային մարտկոցը ոչնչացրել էին, ԱԹՍ-ներով ու ականանետներով խոցել էին այն: «Լևոնին և տղաներին տեղափոխում են առաջնագիծ, մինչդեռ իրենք երրորդ գծում էին:

Հոկտեմբերի 6-ին, երբ խոսել էր հայրիկի հետ, ասել էր, որ պետք է բարձրանա դիրքեր: Հոկտեմբերի 8-9-ին Հադրութի մոտակայքում իրենք մարտի մեջ էին մտել յաշմայի հետ, հոկտեմբերի 10-ին Լևոնը վիրավորվում է և մնում շրջափակման մեջ իր ընկերների հետ: Իրենք, լինելով շրջափակման մեջ, ցանկանում են օգնության հասնել Հադրութում՝ իրենցից ոչ այնքան հեռու գտնվող տղաներին, որոնք ևս շրջափակման մեջ էին մնացել»:Բայց... Լևոնի զոհվելու հստակ օրը նրա ընտանիքը չգիտի, փաստաթղթերի մեջ նշել են հոկտեմբերի 11-ը: Սարսափելի է ընդունել այն միտքը, որ ծննդյան հստակ օր ունեցող մարդու զոհվելու օրը հստակ չէ: «97 տղաներից մի քանիսն են փրկվել: Տղաների մի մասն էլ, երբ ավելի վաղ իրենցից առանձնացել ու շրջափակման մեջ չէին ընկել, հետագայում Մարտունիում զոհվեցին»,-ասում է մայրիկը:

Լևոնը ուշ է տուն՝ Արցախ «վերադարձել»: «Երբ նոյեմբերի 20-ին ասացին, որ պետք է վերադառնանք Արցախ, ամուսնուս հետ որոշեցինք՝ ինքն աղջկաս և որդիներիցս մեկի հետ վերադառնում է, իսկ ես մյուս որդուս հետ մնում եմ Հայաստանում: Լևոնի որոնման հարցում մեզ շատ էին օգնում «Այբ» -ի երեխաները: Լուսանկարների ու տեսանյութերի միջոցով փորձում են իդենտիֆիկացնել նրան: Դեկտեմբերին ասացին, որ Հադրութից մարմիններ են դուրս բերել: Ամուսինս գնաց Դատաբժշկական կենտրոն, այնտեղ փաստաթղթերում նաև Լևոնի անունն էր եղել, քանի որ գտել էին նրա զինգրքույկն ու բանկային քարտը: Սկսվեց ճանաչման գործընթացը, հայրիկը ստիպել էր, որ թույլ տան որդու մարմինը տեսնել: Սամվելն ասում է, որ անճանաչելի էր, ու հավելում՝ մի կողմից չէի ուզում հավատալ, որ Լևոնն է, բայց նաև ներքին զգացողություն ունեի, որ ինքն է: Հետո սպասեցինք ԴՆԹ անալիզների պատասխանին, մեզ ասացին, որ առանց հաստատման տղայիս մարմինը մեզ չեն տա: Լևոնին տեղափոխեցին Երևան: ԴՆԹ թեստ հանձնեցի, մի քանի անգամ հաստատում չեղավ, տոկոսային համընկնումը քիչ էր, հետո փետրվարին ամուսինս հանձնեց թեստ, նորից համընկնում չեղավ: Հետո արդեն այլ թեստ արեցին, այդ ժամանակ երկուսիս հետ էլ համընկնումը 100 տոկոս էր»:

Չորս ամիս հետո նոր Լևոնը «վերադառնում» է Արցախ, հիմա Եղբայրական գերեզմանատանն է: Լևոնը տան չորս երեխաներից մեկն էր, եղբայրներից ավագը: Նրանք են ուժ տալիս Լևոնի հայրիկին ու մայրիկին՝ հաղթահարել մեծագույն ցավը, որ տրվում է ծնողին: Լևոնի ավագ քույրիկին ու երկու եղբորն այս կարևոր «գործում» միացել է 8 ամսական Աստղիկը՝ Լևոնի ամենակրտսեր քույրիկը, նա ծնվել է պատերազմից հետո՝ իր ընտանիքին ապրեցնելու համար: Տիկին Սեդայի հետ մեր զրույցն ավարտվում է խաղաղության մաղթանքով: «Թող բոլոր երեխաները խաղաղ երկնքի տակ մեծանան, թող էլ որևէ մեկը ցավ չտեսնի, այն ցավը, որ մենք տեսանք: Հիմա մեր կողքին Աստղիկի ներկայությունը պարտավորեցնող է, իհարկե, երեխաներից որևէ մեկը մյուսին փոխարինել չի կարող, ամեն մեկն իր տեղն ունի»:

Հ. Գ. - Լևոն Հովսեփյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գերմանիայի իշխող կոալիցիայի աջակցությունը մեկ տարում նվազել է 7%-ով. հարցումներում առաջատարը AfD-ն էԳերմանիայի ԱԳ նախարար․ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքից և անհապաղ բացի Հորմուզի նեղուցըՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մոտ 700 000 մարդ Լիտվայում ապրում է աղքատության շեմից ցածրԻսրայելը վերջնականապես հաստատել է F-35 և F-15IA երկու մարտական էսկադրիլիա ձեռք բերելու ծրագիրը20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացմանՄայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. ՊեսկովՎեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ«2 օր դեպրեսիայի մեջ էի». Հրաչ Մուրադյանի կինը խոսել էԹրամփը կանգնած է «անհնար ռազմական գործողության և վատ գործարքի» միջև ընտրության առաջ. Իրանի ԻՀՊԿԿուբան՝ առանց վառելիքի և զբոսաշրջիկների. ամերիկյան շրջափակումը խորացնում է ճգնաժամը կղզումՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿ«Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» ԱՄՆ-ն աշխարհում միակ ծովահենն է, որն ավիակիրներ ունի. Մոհսեն ՌեզայիՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՄինչ Ջիգանը երեխաների հետ էր, Սամոյլովան իր ծննդյան օրն է նշել՝ բաց հագուստով և սեղանի վրա պարելովՁեռքում նռնակի պայթուցիչ պայթելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդԴիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելԼեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Amber Shock 26 լայնածավալ զորավարժություններըՎարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Տնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Սա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասին«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Հայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանԻրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել Կարապետյան«Պորտուն»՝ Պորտուգալիայի չեմպիոն Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինՀունաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակըՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Թալին-Սասնաշեն ճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավոր կաԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է ԵրևանԴուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան