Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նիկոլ Փաշինյանի «միակությունն» ու Բորելի բացահայտումը Արցախը հանձնելու մասին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որը Արցախը ճանաչել է որպես ադրբեջանական տարածք: Լրատվական գործակալությունները մեջբերում են Բորելի հայտարարությունը, որ նա արել է Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:

Այսպես, Ժոզեպ Բորելը մասնավորապես ընդգծել է. «Մայիսի 22-ին վարչապետ Փաշինյանը (բառացի մեջբերում է, ձևակերպումը մերը չէ-Ա.Հ.) մամուլի ասուլիսում խոսել է տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ներառման մասին: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի ղեկավարը՝ այս պարագայում Փաշինյանը, միանշանակ ճանաչել է դա: Նրա ասածը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Հուսով ենք, որ Բաքուն փոխադարձաբար դրական կարձագանքի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովմանը, ինչը դրականորեն կխթանի երկու երկրների միջև բանակցություններին»:

Այսպիսով, ԵՄ-ն իր բարձրաստիճան ներկայացուցչի միջոցով հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա «դամը պահող» քպականները բացահայտ ստախոսներ են ու ամենալկտի ձևով խաբում ու մոլորեցնում են հանրության՝ իրենց դեռևս ունկնդրող հատվածին, երբ սեփական մեղքերը կոծկելու համար ասում են, թե «Ղարաբաղը նախքան մեզ էր տված...», Ալմա Աթայի (Ալմաթիի) հռչակագրով էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված ու նման բաներ: Հարկավ, մեզանից շատերին առանց Բորելի հայտարարության էլ պարզ էր, որ Փաշինյանը և նրա դամքաշները խաբում ու մոլորեցնում են հանրության դյուրահավատ հատվածին: Բայց այն, որ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցչի միջոցով է բացահայտորեն մերկացվում Նիկոլ Փաշինյանի սուտը, որակապես մի փոքր այլ է:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին (վստահ ենք, որ նաև՝ վերջին) ղեկավարն է, որը անթաքույց սպասարկում է հայության ու Հայաստանի արնախում թշնամիների շահերը և Հայոց հայրենիքի բնօրրան երկրամասը ճանաչում է թշնամուն պատկանող տարածք, այսինքն՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Բորելը հաստատում է. մինչև այժմ Հայաստանի ոչ մի ղեկավար նման բան չի ճանաչել, Հայաստանի ոչ մի ղեկավար, բացի Նիկոլ Փաշինյանից, Արցախն ադրբեջանական չի համարել ու չի ճանաչել: Այդ քննարկման ընթացքում Բորելը հայտարարել է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը հստակ պայմաններով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս, սակայն թե ինչպիսին կլինի վերջնարդյունքը, ինքը չի կարող ասել: Իսկ ինչ կա այստեղ չկարողանալու:

Մենք կարող ենք ասել, թե ինչ է լինելու: Կարծում ենք՝ եվրոպացիներն էլ գիտեն՝ ինչ է լինելու. ադրբեջանական թուրքերից այլ ոչինչ սպասելի չէ, քան նորանոր հանցագործությունները, ահաբեկչությունները, ագրեսիաներն ու ռազմական բախումները, մինչև այն պահը, երբ յուրաքանչյուր հայ վերստին չհասկանա, որ մարդակերի հետ խաղաղություն չի կարող լինել ու զենքը ձեռքին չպաշտպանի իր ապրելու իրավունքը, մինչև իր երկիր ու տուն ներխուժած մարդասպաններին չխաղաղեցնի՝ դրանց արժանի ճանապարհով: Թող ոչ մեկը հիմար պատրանքներ չունենա: Թուրքը մնացել ու մնալու է թո՛ւրք: Թուրքը շարունակելու է կոտորել, սպանել, թալանել, սրիկայություն անել, քանի դեռ քիթումռութին հակահարված չի ստացել:

Ի դեպ, միայն Բորելը չէ: Ֆրանսիայի ԱԳ նախարարուհի Քաթրին Կոլոնան, նախօրեին արձագանքելով պատգամավորներից մեկի հարցին, թե՝ ի՞նչ օգնություն են ցուցաբերում Հայաստանին, պատասխանել է. «Ոչ մի երկիր այնքան ջանքեր չի գործադրում Հայաստանի և նրա հարևան Ադրբեջանի միջև արդար խաղաղության հասնելու համար, որքան Ֆրանսիան»: Ավելին, տիկին ԱԳ նախարարը հայտարարել է. «Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ արդարացի խաղաղության հասնելու համար»: Սարսափելի շատ հարցեր են ծագում նման հայտարարությունից, բայց սահմանափակվենք մի քանիսով: Ամենից առաջ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին պետք է հուշել, որ իրենք ոչ թե «Հայաստանի կողքին են» կամ «հայության կողքին» են, այլ Նիկոլ Փաշինյանի կողքին են:

Իսկ դրանք տարբեր բաներ են: Այսօր լինել Նիկոլ Փաշինյանի կողքին, նշանակում է՝ լինել Հայաստանի դեմ, լինել Արցախի դեմ, ճանաչել Արցախը ադրբեջանական, այսինքն՝ դառնալ Արցախի հայության դեմ ցեղասպան ու հանցավոր ոտնձգությունների հանցակից: Եվ հետո՝ այդ ի՞նչ «արդար խաղաղության» մասին է խոսում տիկին նախարարուհին. այն «խաղաղության», երբ ադրբեջանցիները ամիսներ շարունակ շրջափակված են պահում Արցախն ու 120 հազար արցախահայությա՞նը, երբ հանցագործ Ադրբեջանը ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարա՞ծք, երբ Ալիևը միայն հոխորտանքով ու սպառնալիքով է խոսո՞ւմ: Մեկը չէ, երկուսը չէ...

Իսկ այդ նույն ժամանակ այդ նույն եվրոհամայնքը, որի ներկայացուցիչներն են Բորելն ու Կոլոնան, աչք է փակում այդ ամենի վրա, քանի որ ադրբեջանական գազն իրենց համար ավելի թանկ ու կարևոր է, քան մարդկային կյանքը, քան ինքնորոշման իրավունքը, քան բոլոր այն արժեքները, որոնք իբրև դավանում է Եվրոպան: Դա՞ է պարոնայք եվրոպացիների պատկերացրած «արդարությունն» ու «խաղաղությունը»: Եթե այո, ապա դժվար թե ավելի վտանգավոր «պատկերացում» լինի: Համարյա այդպիսի պատկերացում Եվրոպան ուներ 20-րդ դարի սկզբին: Տեսանք՝ ինչ եղավ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամդնդատյան